Ապրիլի 24-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, կայացել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների և Շվեդիայում Հայաստանի դեսպանության կողմից։
Այդ մասին հայտնում են Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Շվեդիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը, Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բյորն Սյոդերը, բարեկամության խմբի անդամ Արին Կարապետը։ Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես են եկել գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը շվեդների աչքերով» գրքի հեղինակ, դոցենտ Գյորան Գյունները և շվեդ լրագրող, 44-օրյա պատերազմին նվիրված «Ես դանդաղ մեռնում եմ ամեն օր» գրքի հեղինակ Ռասմուս Քանբեկը։ «Ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակը։ Դեսպան Աղաջանյանն իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության ժխտման և ընդհանուր անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների, իսկ մեր պարագայում՝ 2020թ․ Արցախյան երկրորդ պատերազմին, Արցախի/Լեռնային Ղարաբաղի տևական շրջափակմանը, և ի վերջո՝ 2023թ․ սեպտեմբերյան ագրեսիային ու ավելի քան 100.000 արցախահայության էթնիկ զտմանը։ Հայ ժողովրդին իր սեփական բնօրրանում ապրելու, արարելու, ինքնությունից զրկելու և արմատախիլ անելու ձգտման գիտակցումն այսօր մեզ պետք է առաջ մղի էլ՛ ավելի արժևորելու հայ ազգի և հայոց պետականության գոյությունն ու առավել մեծ պատասխանատվությամբ մոտենալու ապագայի կերտմանը։ Միջոցառմանը, որին մասնակցում են Շվեդիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, հայկական երաժշտական կատարումներով հանդես է եկել Վանինի Բիլեմջիանը», - ասվում է հաղորդագրությունում:
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
10:02
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55