«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Օրեր առաջ պարզ դարձավ, որ Հայաստանի ամենահայտնի քաղաքացի, Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի չեմպիոն. սա իսկապես պատմական իրադարձություն է նաեւ հայերիս համար։ Մեր ֆուտբոլիստի լուսանկարը բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների առաջին էջերին էր, մեծ ուրախություն էր նաեւ սոցցանցերի հայկական տիրույթում: Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ երեկ նույնիսկ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կամ կայքում մեկ խոսք անգամ չգրեց այս իրադարության մասին: Սա իսկապես, մեղմ ասած, տարօրինակ է. նորմալ երկրում Հենրիխ Մխիթարյանին կշնորհավորեին ու նրանով կհպարտանային` սկսած իշխանության բարձրագույն օղակներից: Ամեն պատեհ ու անպատեհ առիթով «ստատուս» գրող իշխանավորների շրջանում եւս չնկատվեց որեւէ շնորհավորական խոսք կամ գրառում: Պատկերացրեք` հիմա ինչ կանեին ադրբեջանցիները, եթե Հենրիխ Մխիթարյանի գոնե կես մակարդակի ու ճանաչելիության չափ ֆուտբոլիստ ունենային. վստահաբար` Բաքվի գլխավոր փողոցներում կլինեին նրա լուսանկարները, Ալիեւն անձամբ կդիմավորեր նրան ու կշնորհեր «Ազգային հերոսի» շքանշան: Ի դեպ, մեր հարեւան Վրաստանում հաճախ կարելի է տեսնել իտալական «Նապոլի»-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի դիմանկարները. պետությունը նրան օրինակ է բերում նոր սերնդի համար ու ամենուր քարոզում է իր մարզիկների հաջողությունները, նրանց դարձնում է երկրի այցեքարտ: Իսկ մեր պարագայում գործ ունենք հերթական նեղ անձնական ամբիցիաների հետ: Ի դեպ, թեման ուսումնասիրելիս մեզ հայտնի դարձավ, որ ՀՖՖ ղեկավարությունը չի շնորհավորել նույնիսկ լեգենդար «Արարատ 73»-ի հաղթանակի 50 ամյակի կապակցությամբ: Այս մասին տեսանյութերից մեկում նշում է լեգենդար թիմի մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Ավելին՝ ՀՖՖ մեր աղբյուրները պնդում են, որ շռայլ ծախսերով աչքի ընկնող ֆուտբոլային չինովնիկները նույնիսկ չեն օգնել ծանր հիվանդությամբ տառապող, երջանկահիշատակ Նիկոլայ Ղազարյանին, ով ոչ միայն «Արարատ 73»-ի լեգենդներից էր, այլեւ ՀՖՖ առաջին նախագահը: Այս մասով պարզաբանում ստանալ, ինչպես միշտ, չհաջողվեց, քանզի ՀՖՖ-ի ներկայիս ղեկավար ու նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց: Ի դեպ, միայն ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էր իր ֆեյսբուքյան էջով շնորհավորել Մխիթարյանին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33