«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են միայն ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները, վաղուց նորություն չէ: Փաշինյանի ոստիկանության վայրագ, հակամարդկային, զուտ իշխանավարող մեկ անձի կույր գործիք լինելու «համբավն» արդեն աշխարհով մեկ է թնդում, այն աստիճան, որ նույնիսկ Փաշինյանին իշխանության բերելու գլխավոր շահառու աշխարհաքաղաքական կենտրոններն են ստիպված արձանագրել ու բարձրաձայնել դրանց մասին: Այս ամենը հայտնի է, ինչպես ասվում է, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք գործողության մեջ: Բայց վերջին օրերի անհնազանդության ժողովրդական դրսևորումները եկան վերահաստատելու, որ Փաշինյանի ոստիկաններն իրենց առանձնահատուկ ատելության մեջ ոչ մի «կարմիր գիծ» չունեն: Մաքսիմում՝ կարմիր բերետ: Կանայք, դեռահասներ, ծերեր՝ նրանց համար ոչ մի նշանակություն չունի: Ի լրումն այդ ամենի, ինչպես երևում է, Փաշինյանի ոստիկանության համար լրագրողները դիտարկվում և ընկալվում են որպես «դասակարգային թշնամի»: Այն չարությունն ու բացահայտ ատելությունը, լրագրողներին անպայման որևէ վնաս կամ վնասվածք պատճառելու այն մարմաջը, որով համակված են փաշինյանական ոստիկանները, երևի աշխարհի նույնիսկ ամենաոչժողովրդավար երկրներում չկա: Նախօրեին բոլորը տեսան, թե «փառապանծ» ոստիկաններն ինչպես են քաշքշում «Հայելի.ամ»-ի խմբագիր Անժելա Թովմասյանին: Ավելի վաղ Տավուշում ընթացող անհնազանդության ակցիաների ժամանակ մեկ այլ լրագրողի էին վնաս պատճառել, տվյալ պարագայում աշխատանքային գործիք հանդիսացող հեռախոսն էին միտումնավոր վնասել: Մեկ այլ տեղում՝ մեկ ուրիշ բան: Դեռ չենք խոսում նախկին դեպքերի մասին: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Առաջին հերթին այն անչափ վախի, այն սարսափի մասին, որով համակվում են ինչպես ոստիկանները, այնպես էլ նրանց քաղաքական ղեկավարությունը՝ ողջ քպաթիմով հանդերձ: Դե, վախ չափելուն չենք հավատում, մնացածը... կերևա»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35