«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-մարտ ամսիներին։
Այսպես՝
ՀՀ տնտեսական ակտիվության աճը շարունակում է մնալ բավական բարձր՝ պայմանավորված լինելով, սակայն, ժամանակավոր և ոչ կայուն երևույթներով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին կազմել է 15.3%, իսկ հունվար-մարտ ամիսներին՝ 14.3%՝ առավելապես պայմանավորված լինելով ոսկերչական գործունեության ծավալների աճով: Վերջինս, սակայն, կախված է արտաքին, դժվար կանխատեսելի երևույթներից, հետևաբար կարող է կտրուկ դադարել՝ էապես փոխելով մակրոտնտեսական ցուցանիշների պատկերը:
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում իրական խնդիրները մնում են ստվերում: Վերոհիշյալ ժամանակավոր գործոնի արդյունքում տնտեսական բարձր ցուցանիշների արձանագրման վտանգներից մեկն էլ այն է, որ կարող են ստվերում մնալ տնտեսության իրական խնդիրները: Մասնավորապես, արդյունաբերության և արտահանման պատմականորեն բարձր ցուցանիշների պայմաններում և՛ արդյունաբերության, և՛ արտահանման մասով առկա են էական խնդիրներ: Անկումներ են գրանցվում այնպիսի ենթաճյուղերում, ինչպիսիք են սննդամթերքի, ծխախոտի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունները, ընդ որում, անկման տեմպերը բավական բարձր են և կայուն: Սա ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ ՀՀ տնտեսության մրցունակությունը նվազել է:
Հարկային եկամուտները շարունակում են աճել տնտեսության աճից դանդաղ տեմպերով: 2024թ. հունվար-մարտին հարկային եկամուտների աճը կազմել է 8.5%, իսկ համադրելիության բերելու (եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը՝ 2023թ. ցուցանիշներում ներառելու) դեպքում աճը կազմում է 5.8%: Ավելին, բյուջեով պլանավորվածի համեմատ առաջին եռամսյակի հարկային եկամուտները թերակատարվել են շուրջ 43.0 մլրդ դրամով: Այս իրավիճակը մատնանշում է այն, որ տնտեսական աճ ապահովող գործառույթները համապատասխան չափով չեն հարկվում, ինչը կարող է հանգեցնել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի անկմանը:
Պետական բյուջեի կատարումը ընդհանուր առմամբ էականորեն շեղվել է պլանից: 2024թ. առաջին եռամսյակում գրանցվել է նախնական պլանի համեմատ հարկային եկամուտների էական թերակատարում: Սակայն ծախսերի մասով նույնպես առկա են անհամապատասխանություններ: Մասնավորապես, արձանագրվել է ընթացիկ ծախսերի թերակատարում՝ շուրջ 15.9%-ով, և կապիտալ ծախսերի գերակատարում՝ շուրջ 35.8%-ով: Իհարկե, կապիտալ ծախսերի աճը դրական երևույթ է, եթե այն ուղղված է տնտեսության ներուժի բարձրացմանը (ինչը տվյալ պարագայում միանշանակ չէ), սակայն այն եկամուտների ցածր աճի և ընթացիկ ծախսերի թերակատարման պայմաններում կարող է վտանգավոր լինել: Միևնույն ժամանակ, ծախսերի պլանավորված մակարդակներից շեղումները նվազեցնում են բյուջետային կարգապահությունը՝ առաջացնելով հարկաբյուջետային կայունության ռիսկեր:
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16