Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ կայացել է Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների համատեղ խորհրդակցությունը, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Արայիկ Հարությունյանը ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանը՝ շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին Արցախ այցելելու հրավերն ընդունելու համար: ԼՂՀ վարչապետը շնորհավորել է ՀՀ կառավարության ղեկավարին՝ Արցախի նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ և ավելացրել, որ այդ պարգևն անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքի արդյունք է, մասնավորապես, Կարեն Կարապետյանը մասնակցություն է ունեցել ԼՂՀ սոցիալ-տնտեսական բոլոր ուղղություններով՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, ինչպես նաև մի շարք բարեգործական ծրագրերի իրականացման մասով:
«Ցանկանում եմ հաջողություններ մաղթել Ձեզ պարոն վարչապետ՝ այս պատասխանատու ժամանակահատվածում կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դա աշխատանք չէ, ծառայություն չէ, դա առաքելություն է և այդ առումով ինչ որ տեղ նաև Ձեր հաջողությունով է պայմանավորված մեր ազգի ապագան: Այն վստահությունը, որ այսօր կա հայ ազգի մոտ ոչ միայն ՀՀ-ում, ԼՂՀ-ում, այլ նաև Սփյուռքում, համոզված եմ, որ արդարացվելու է: Ոչ միայն ՀՀ-ն է Ձեր պաշտոնավարման ժամանակ հաջողություններ արձանագրելու, այլ նաև Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության առումով ևս արդյունքները պայմանավորված են լինելու Ձեր հաջողություններով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին բարձր գնահատանքի համար և նշել, որ այն պարտավորեցնող է: ՀՀ վարչապետը կարևորել է հայկական երկու պետությունների կառավարությունների պարբերական, առավելագույնս աշխատանքային և ռացիոնալ հանդիպումները:
«Ցանկանում եմ հայտարարել, որ մենք ԼՂՀ վարչապետի հետ ոչ միայն անձնական, այլ նաև գաղափարական ընկերներ ենք: Տնտեսության զարգացման մեր մոտեցումները, այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում են մեր պատկերացումները, նույնն են»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ՀՀ կառավարության անդամները որոշակի ոլորտներում կուսումնասիրեն նաև ԼՂ-ում կատարված ծրագրերը, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում և պատրաստ են քննարկել մի շարք խնդիրներ, մասնավորապես, էներգետիկայի բնագավառում: Կարևորելով էներգետիկայի ոլորտի ինտենսիվ զարգացումն ու Լեռնային Ղարաբաղի ինքնաբավ լինելը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել դիտարկել էներգետիկ ընդհանուր դաշտ ստեղծելու հնարավորությունները: ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները լինելու են ըստ անհրաժեշտության, իսկ աշխատանքային կապերը՝ ամուր ու հաստատակամ: Կարեն Կարապետյանը նշել է, որ ակնկալում է առավելագույն արդյունավետ աշխատանք՝ առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև հետագա համագործակցության ընթացքում դրանց լուծումներ տալու գործում:
Այնուհետև ԼՂՀ վարչապետը ներկայացրել է Արցախի Հանրապետության 2007-2015 թվականների սոցիալ-տնտեսական զարգացումը բնութագրող ցուցանիշները: Ներկայացվել են նաև Արցախի ներդրումային և ԼՂՀ Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամների շնորհանդեսները: Հաջորդիվ Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամներն անդրադարձել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը, նախանշել առաջիկա անելիքները: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ արձագանքելու ՀՀ գործադիր իշխանության պատրաստակամությունը:
Ստեփանակերտ այցի ընթացքում Կարեն Կարապետյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33