Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԻԻՀ Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների փոխհարաբերություններին և սերտ գործակցությանը, որոնք դրսևորվում են նաև այսօր՝ մեր ժողովրդի համար դժվարին ժամանակներում։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր մտահոգություններն արտահայտեց Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող զիջումների և ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ոտնձգությունների առնչությամբ, որոնք խոչնդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգային միջավայրի հաստատման գործընթացներին։ Հայոց Հովվապետը խոսեց նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության կարևորության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների մասին։ Անդրադարձ կատարելով ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի՝ Մայր Աթոռի հետ համատեղ իրականացրած միջոցառումներին՝ Նորին Սրբությունը կարևոր նկատեց մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը, ինչը նպաստում է ժողովուրդների միջև համերաշխության ձևավորմանը և խաղաղ գոյակցությանը: Վեհափառ Հայրապետն ի դեմս պրն. Մեհդի Իմանիփուրի շնորհակալություն հայտնեց Իրանի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար՝ մեծապես գնահատելով նաև Իրանում հայկական հոգևոր-մշակութային արժեքների և հայ համայնքի նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքը: Իր հերթին պրն․ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրը Հայոց Հայրապետին ներկայացրեց երկու երկրների միջև կրթական, մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերը։ Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարը վստահություն հայտնեց, որ կրոնների միջև երկխոսությունն ու համագործակցությունը կարևոր խթան կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչողության, բարեկամության ամրապնդման և տարածաշրջանում առկա մարտահրավերների հաղթահարման գործում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47