ARM | RUS |

Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին

07.05.24 | 12:12

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի վերջին միտքն անավարտ է։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք՝ ինչպես հրապարակված է՝ այս պահի դրությամբ․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ:

Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ռազմավարական հարցերի քննարկման ժամանակ հանգում են եզրակացության, որ տնտեսության զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման իմաստով մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմները և դրանց լավարկումն ունեն էական առանցքային նշանակություն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա խորհրդակցության նպատակն է նաև պատկերացում կազմել, թե ինչ մեխանիզմներ են գործում ՀՀ-ում, ինչքանով են այդ մեխանիզմները գործում և մեր երկիրն ինչքանով է կարողանում պաշտպանել մտավոր սեփականությունը:

Զեկույցով հանդես է եկել Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը՝ ներկայացնելով գրասենյակի հիմնական գործառույթները՝ արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի ընդունումն ու փորձաքննության անցկացումը, պետական գրանցումը, արտոնագրերի և վկայագրերի հանձնումն ու նշված օբյեկտների պետական գրանցամատյանների վարումը, ֆրանչայզինգի, լիցենզային պայմանագրերի և իրավունքների փոխանցման պայմանագրերի գրանցումը:

Վարչապետին է ներկայացվել նաև 2021-2023 թվականների գյուտերի, արդյունաբերական դիզայնների, ապրանքային նշանների գրանցման հայտերի վերաբերյալ տեղեկատվություն։ Նշվել է, որ նախորդ տարիների համեմատ աճել է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների գրանցման հայտերի, ինչպես նաև միջազգային ընթացակարգով (Մադրիդյան համակարգ) Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացված ապրանքային նշանների միջազգային հայտերի քանակը:

Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:

Քրիստինե Համբարյանը նշել է, որ խնդիրը լուծվել է դատարանում՝ ի օգուտ իրավատիրոջ, իսկ գրանցումը ճանաչվել է անվավեր: Գրասենյակի ղեկավարի խոսքով՝ այժմ խնդրահարույց գրանցումներ չունեն, նաև գործող օրենքը թույլ չի տալիս խնդրահարույց գրանցումներ: «Մենք լուծել ենք դա նաև օրենքով: Այսինքն՝ մենք նայում ենք օգտագործումը: Անբարեխիղճ գրանցումները կանխել ենք, ստեղծվել է մեխանիզմ»,- ասել է Քրիստինե Համբարյանը:

«Արդյունաբերական դիզայնի, գյուտի հետ կապված մարդն ինչի՞ համար է շահագրգռված բերի, գրանցի, որպեսզի հետագայում որևէ մեկը դա իրենից չվերցնի և չօգտագործի: Հիմա մեր մեխանիզմները բավարա՞ր են, երբ մենք գրանցում ենք՝ դրա պաշտպանության լիազորությունն ո՞ւմն է, պետությա՞նը»,- հարցրել է վարչապետը:

Գրասենյակի ղեկավարը նշել է, որ պաշտպանության լիազորությունն իրավատիրոջն ու պետությանն են միաժամանակ: «Պետությունը ստեղծում է մեխանիզմներ, իսկ իրավատերն այնքան իրազեկված պետք է լինի, որ իր իրավունքներին իրազեկ լինի ու դիմի համապատասխան մարմիններին: Մենք ունենք Ոստիկանությունում ստորաբաժանում, որը զբաղվում է նաև մտավոր սեփականության խախտումներով: Ունենք մաքսային մարմնում գրանցամատյան, որտեղ օրինակ՝ իրավատերերը գրանցում են իրենց ապրանքային նշանները, օտարերկրյա ընկերությունների մասին է խոսքը, եթե ապրանք է ներկրվում այդ անվանմամբ, մաքսավորը պարտավոր է այդ ապրանքը կանգնեցնել և կապվել իրավատիրոջ հետ ստուգելու՝ օրինակա՞ն ներկրվող արտադրանք է դա, թե՝ ոչ, իսկ երկրի ներսում արդեն՝ Ոստիկանությունն ու դատարանները»,- ասել է Գրասենյակի ղեկավարը:

Քրիստինե Համբարյանը տեղեկացրել է, որ 2023թ. մայիսի 17-ից հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգում ներդրվել է գյուտերի և արդյունաբերական դիզայնների հայտերի նյութերը 3D մոդելների միջոցով ներկայացնելու հնարավորություն: Այդ մոդելի շնորհիվ հայտատուները կարող են ներկայացնել հայտերը 3D մոդելների կիրառմամբ:

Հաշվետու տարում Մտավոր սեփականության գրասենյակը միացել է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակին: Շարունակվում են մտավոր սեփականության օբյեկտների գրանցման հայտերի և դրանց ամբողջ գործավարությանը վերաբերող փաստաթղթերի թվայնացման աշխատանքները:

Վարչապետին են ներկայացվել նաև 2021-2023 թվականների ընթացքում իրականացրած օրենսդրական բարեփոխումները: Մասնավորապես՝ ուժի մեջ են մտել «Արտոնագրերի մասին» «Արդյունաբերական դիզայնի մասին» նոր օրենքները, ինչպես նաև «Աշխարհագրական նշումների մասին», «Ապրանքային նշանների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները: ՀՀ կառավարության կողմից հաստատվել են թվով 14 ենթաօրենսդրական ակտեր: Շրջանառության մեջ է դրվել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքը, որը մշակվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ համատեղ: Միաժամանակ տեղեկացվել է, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ ստացվել են գերատեսչություններից առաջարկություններ, որոնք շուտով կամփոփվեն և նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի կառավարության քննարկմանը:

Նշվել է, որ գրասենյակն իր մատուցած ծառայությունների դիմաց՝ մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված գործողությունների համար գանձում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն: Նախորդ տարվ գանձված տուրքերի ծավալը կազմել է 687,5 մլն դրամ՝ 2022 թվականի 614 մլն դրամի դիմաց: Տեղեկացվել է նաև, որ ՀՀ բյուջե այլ ֆինանսական մուտքեր են ստացվում գրասենյակի կողմից՝ միջազգային հայտերի փորձաքննության անցկացման համար: Ֆինանսական այլ միջոցները գոյանում են Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 27.02.1996թ.-ից), Ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 25.12.1991թ.-ից) և Հաագայի Համաձայնագրի Ժնևյան Ակտի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 13.07.2007թ.-ից) դրույթներով սահմանված կարգերով։

Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ պետությունը երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ սա նաև որոշակի դժգոհություն է բերում և այդ առումով պետությունը նույն երգիչների համար պետք է լրացուցիչ աղբյուր ապահովի՝ օրենքի համապատասխան ռեստորաններից պահանջելով պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին: «Սա իրականում երկրի դասի և երկրի մակարդակի մասին է: Հիմա, եկեք տեսնենք, թե մենք այս ոլորտում ինչ խնդիր ունենք: Միջազգային կազմակերպությունները, խոշոր բրենդները մեզ անընդհատ ահազանգում են, ընդ որում՝ մենք միշտ էլ ասել ենք, որ այս հարցը պետք է լուծվի, բայց նաև հասկանալով, որ մենք դա մի գործողությամբ չենք կարող լուծել, որոշակի քաղաքական խնդիր ենք առաջադրել, որ լուծվի ժամանակի մեջ: Սա երկրի հեղինակության հարցն է: Եվ ես զգում եմ, որ նախ այս օրակարգի լրջությունը մեզանում բավարար չափով ընկալված չէ և առաջին հերթին, ինձ թվում է, պետք է այս ընկալումը ստեղծել: Կարծում եմ, որ այստեղ ամենակարևոր բաներից մեկը նորից հանրային կոմունիկացիան է: Նախ պետք է հասնել նրան, որ այս խոսակցությունը վայրի չհնչի հանրապետությունում, որտեղ այս մասին խոսեն՝ մարդիկ առնվազն սկսեն գլխով անել, որ կա այդտեղ պրոբլեմ, եկեք լուծենք»,- ասել է վարչապետը:

Նշվել է նաև, որ գրասենյակը խորացրել և ամրապնդել է համագործակցությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Եվրոպական Միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) Եվրասիական արտոնագրային կազմակերպության (EAPO), և օտարերկրյա պետությունների գերատեսչությունների հետ, մասնակցել է ոլորտում կազմակերպված միջազգային վեհաժողովների, նիստերի, աշխատաժողովների, սեմինարների, աշխատանքային հանդիպումների:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում մտավոր սեփականության ոլորտում առկա խնդիրներին, ներկայացվել են առաջարկություններ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է գրասենյակի կողմից աշխարհագրական տեղանունների գրանցման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը և հանձնարարել ոլորտի զարգացման նպատակով միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մշակել համապատասխան ․․․»։


Aysor.am


Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթին 10 000-ից ավելի մարդ է մասնակցել

Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթին 10 000-ից ավելի մարդ է...

22:13

ՈՒԵՖԱ-ում չեն բացառում՝ ֆուտբոլում կանոններ կարող են փոխվել

ՈՒԵՖԱ-ում չեն բացառում՝ ֆուտբոլում կանոններ կարող են...

21:33

Դանիելյանից բացի, ձերբակալվել են նաև ՍԱՏՄ աշխատակիցներ

Դանիելյանից բացի, ձերբակալվել են նաև ՍԱՏՄ...

21:07

Քննչական կոմիտեի ղեկավարը ակնհայտ ապօրինություններն այնքան անտաղանդ ձևով էր փորձում «սվաղել», որ նույնիսկ ՔՊ-ական սեկտորում էր ծիծաղ առաջացնում․ Աբրահամյան

Քննչական կոմիտեի ղեկավարը ակնհայտ ապօրինություններն այնքան անտաղանդ ձևով էր փորձում «սվաղել», որ...

20:15

Մայր ու որդու վրաերթից հետո Շենգավիթում բողոքի ակցիա են անում (ուղիղ)

Մայր ու որդու վրաերթից հետո Շենգավիթում բողոքի ակցիա են անում...

19:53

Միրզոյանը մեկնում է Լյուքսեմբուրգ

Միրզոյանը մեկնում է Լյուքսեմբուրգ

19:29

Լեհաստանը փակում է Կրակովում ՌԴ հյուպատոսությունը՝ մեղադրելով Մոսկվային Վարշավայում տեղի ունեցած հրդեհի մեջ

Լեհաստանը փակում է Կրակովում ՌԴ հյուպատոսությունը՝ մեղադրելով Մոսկվային Վարշավայում տեղի ունեցած...

16:13

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում կհանդիպի Էրդողանի...

15:53

Զորակոչվածներից միայն 30-40 տոկոսն է անցնում պարտադիր զինծառայության. Հայկ Սարգսյան

Զորակոչվածներից միայն 30-40 տոկոսն է անցնում պարտադիր զինծառայության. Հայկ...

15:39

Մենք պետք է գնահատենք, թե որքանով է պետական դավաճանությունն ազդել 44-օրյա պատերազմի արդյունքի վրա. ՔԿ նախագահ

Մենք պետք է գնահատենք, թե որքանով է պետական դավաճանությունն ազդել 44-օրյա պատերազմի արդյունքի...

15:24

Պուշկինի անվան դպրոցի տնօրենի պաշտոնի համար հնարավոր է նոր մրցույթ անցկացվի

Պուշկինի անվան դպրոցի տնօրենի պաշտոնի համար հնարավոր է նոր մրցույթ...

15:14

ԱՆԻՖ-ի գործի շրջանակներում արդյո՞ք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին

ԱՆԻՖ-ի գործի շրջանակներում արդյո՞ք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ...

14:59

Ռուբինյանը թաքնվեց և չներկայացավ իր իսկ նախաձեռնած հանդիպմանը.  Նարեկ Մալյան

Ռուբինյանը թաքնվեց և չներկայացավ իր իսկ նախաձեռնած հանդիպմանը. Նարեկ...

14:57

Արարատ Միրզոյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին, քննարկել են երկկողմ գործընկերությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին, քննարկել են երկկողմ գործընկերությանը...

14:45

Սրբուհի Գալյանն ուսանողներին է ներկայացրել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները

Սրբուհի Գալյանն ուսանողներին է ներկայացրել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող...

14:21

Սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում

Սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու...

14:07

«Իրավասու մարմինները պարտավոր են քննարկել անձի բոլոր պնդումները` վատ վերաբերմունքի առնչությամբ»․ ՄԻՊ հայտարարությունը՝ Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ

«Իրավասու մարմինները պարտավոր են քննարկել անձի բոլոր պնդումները` վատ վերաբերմունքի առնչությամբ»․...

13:49

Նոր նշանակումներ՝ Մայթ Աթոռում

Նոր նշանակումներ՝ Մայթ Աթոռում

13:42

Մեկ շաբաթում ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 531 դեպք, որից 153-ը՝ արտակարգ

Մեկ շաբաթում ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 531 դեպք, որից 153-ը՝...

13:34

«Սա Երևանն է» խորագրով համերգ ` նվիրված Երևանում

«Սա Երևանն է» խորագրով համերգ ` նվիրված Երևանում

13:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03

«Ժողովուրդ». 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել է

«Ժողովուրդ». 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել...

09:56

«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37

«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ...

09:45

«Փաստ». «Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է»

«Փաստ». «Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է»

09:33

«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան

«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային...

09:16

«Փաստ». Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես ազգային հարստություն

«Փաստ». Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես...

09:02

«Հրապարակ». Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում

«Հրապարակ». Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում

09:45

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի...

09:36

«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել

«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել

09:29

«Հրապարակ». «Լավ ես արել, մենք քո հետ ենք». մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին ու ջերմորեն ողջունում

«Հրապարակ». «Լավ ես արել, մենք քո հետ ենք». մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին ու ջերմորեն...

09:14

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի...

09:02

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

09:46

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում են

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում...

09:44

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ...

09:35

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի պատճառը

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի...

09:29

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

09:16

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

09:02

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

09:58

«Իրավունք». Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Ամեն րոպե պատրաստ եղեք»

«Իրավունք». Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Ամեն րոպե պատրաստ...

09:47

«Ժողովուրդ». Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. բացահայտում

«Ժողովուրդ». Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից....

09:34

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն Վարդազարյանի գործով

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն...

09:16

«Հրապարակ». Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում

«Հրապարակ». Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է...

09:02

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին...

09:54

«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել

«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել

09:45

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի...

09:37