Պարզվել են Երևանի 70–ամյա բնակչուհու նկատմամբ առերևույթ ավազակային հարձակման դեպքի հանգամանքները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ 2024 թվականի մայիսի 2-ին 70–ամյա կինը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ժամը 20։40-ի սահմաններում, տուն վերադառնալիս՝ հասնելով Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի շենքի շքամուտքի մոտ, անհայտ անձը հարձակվել է իր վրա և զենքի սպառնալիքով հափշտակել պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, գումար, բանկային քարտեր, իր վարորդական իրավունքի վկայականը և այլ իրեր։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում դեպքի վայրում՝ հիշյալ շենքի մուտքի 3-րդ հարկի հարթակում, հայտնաբերվել է «Pistole Modell 27, Kal 7.65» գրառմամբ առանց փամփշտատուփի ատրճանակ, որը վերցվել է, վերցվել են նաև շենքի դիմացի հատվածը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը. վերջինս Երևան քաղաքի 25–ամյա բնակիչ է։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 20։40-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկում՝ 70–ամյա կնոջ բնակարանի դռան մոտ, 25-ամյա երիտասարդը, ատրճանակը պահելով կնոջ դեմքին, քաշելով հափշտակել է նրա պայուսակը, որից հետո ատրճանակը գցելով՝ դիմել է փախուստի:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ, ինչն իրականացվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55