Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ազգային արժեքների մասին: Նման գրառում անում է մի մարդ, ով Ալիևի ու Էրդողանի հրահանգով հստակ, նպատակադրված, ծրագրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը հոյակապ գիտեն, թե ովքեր են Մուշի, Սասունի, Արդահանի, Վանի, Նախիջևանի, Ագուլիսի, Արցախի իրական տերերը: Գիտեն, դրա համար էլ ուզում են մեր ուղեղից հանել ազգային, պատմական հիշողությունը: Դա ավելին է, քան պետությանը պարտության մատնելը, դա նշանակում է հանել մեր մեջից հոգին, հիշողությունը, պոկել արմատից: Հենց այդ գործին էլ ծառայեցվում է Փաշինյանը: Իսկ հիմա՝ ճնշումների ներքո, որոշեց գրել ազգային արժեքների մասին:
Դա անում է մի մարդ, ով 2018 թվականի հենց այս օրերին վայելում էր ժողովրդի բացառիկ սերն ու աջակցությունը: Ունենալով Հայաստանը զարգացման ուղով տանելու իրապես պատմական շանս, նա գնաց այլ ճանապարհով, որը բերեց հենց այսօրվան: Փաշինյանն ապացուցեց, թե որքան փոփոխամիտ է, կամազուրկ: Եթե լիներ պետական շահի ու ազգայինի գիտակցում, պարտված ղեկավարը հենց ինքն իր մեջ հասկանալով դրա վնասները, երբեք չէր առաջադրվի վարչապետի պաշտոնին՝ հոյակապ իմանալով, թե Ալիևն ինչ կերպ է վարվելու առաջիկա բանակցություններում:
Երբ դեռ ԱԺ–ում՝ ֆրակցիայում համոզում էի, որ չի կարող պարտված ղեկավարը շարունակել կառավարել, Փաշինյանի մոտ շրջապատից մեկն ինձ ասում էր, որ ես նրան լավ չեմ ճանաչում, նա ամեն ինչ կարող է հաղթահարել...Այո, տակավին, լավ չէի ճանաչում, երբեք չէի սպասի, որ Արցախը գերտերություն հռչակածը կարճ ժամանակ անց կվտանգի նաև Հայաստանը...ու դեռ այսքանից հետո կխոսի ազգային արժեքներից...»։
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
10:02
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55