«Պահեստազորի սպաների շարժում»-ը, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների շարժում-ը, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն, «Սիսական» ջոկատ-ը, «Ձայն Հայրենյաց» մտավորականների նախաձեռնությունը, Վիտալի Բալասանյանի գրասենյակը, «Վերադարձ» հիմնադրամն ու «Ազգային գվարդիա»-ն միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
««Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վերածվել է համահայկական շարժման: Այն վեր է քաղաքական-կուսակցական նկրտումներից և ունի բացառապես ազգային բնույթ: Իշխող քաղաքական ուժը, առանց քննարկումների և ժողովրդի կամքը հաշվի առնելու, իրավասու չէ համազգային խնդիրներն այս կերպ լուծելու: Հայաստանը բոլորիս հայրենիքն է, հետևաբար պատասխանատու ենք բոլորս: Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը: Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես հայրենիքի զինվորներ, հայտարարում ենք, որ ոչ միայն սատարում ենք «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, այլև կանգնում ենք շարժման շարքերում: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, հատկապես ծառայակից գործընկերներին, մայիսի 9-ին, հանուն Հայրենիքի փրկության, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում և դառնալ համազգային շարժման մասնակիցը: Հայաստանի ուժային կառույցներից պահանջում ենք ողջամիտ լինել, ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հիշել, որ շարժումն առաջնորդում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հանձինս՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի: Միաժամանակ պահանջում ենք ՀՀ իշխանություններից և ուժային կառույցներից՝ զերծ մնալ բռնություններից և չօգտագործել ճնշման գործելաոճ: Մի՛ գնացեք հանցավոր հրամանների կատարման ճանապարհով: Սա Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտն է: Միասնական ուժերով փրկենք երկիրը ու կերտենք մեր ապագան»,- ասվում է հայտարարությունում։ Նշվում է նաև, որ հայտարարությունը բաց է բոլոր միացողների համար. կարող են միանալ և՛ անհատները, և՛ կազմակերպությունները:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47