ARM | RUS |

Հստակ կոնցեպտ է պետք. միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել այս ճգնաժամից. քննարկում

11.05.24 | 16:55

«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցինք Հայաստանում ծավալվող գործընթացների մասին:

ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանում այս օրերին տեղի ունեցող զարգացումները արտառոց են իրենց բնույթով, քանզի կարծես քաղաքական գործընթացներ են գեներացվում, բայց մյուս կողմից էլ ամբողջովին դրանց ասել քաղաքական չես կարող:

Անդրադառնալով Բագրատ Սրբազանի այն հայտարարությանը, որ այս շարժումը օրհնվել է կաթողիկոս Գարեգին երկրորդի կողմից, նա ասաց.

«Մի քանի անգամ հայտարարվել է, որ այս գործընթացները օրհնված են Մայր Աթոռի կողմից, ինչը բնական է, քանի որ տեղի ունեցողը գոյաբանական խնդիր է բոլորիս համար և եկեղեցու դիրքորոշումն այն է, որ այդ գոյաբանական խնդիրները սպառնում են ոչ թե ընդդիմությանը կամ իշխանությանը, այլ յուրաքանչյուր հայի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու»,- ասաց նա:

Աբովյանը կրկնեց՝ ստեղծված իրավիճակը սպառնում է բոլորին, քանզի ՀՀ առջև ծառացած բոլոր խնդիրներն ու զարգացումները սպառնում են ՀՀ գոյությանը:

Իսկ ինչո՞ւ եկեղեցին:

“Ես չեմ քննարկում և չեմ քննարկելու եկեղեցու որոշումները՝ ես եկեղեցու խոնարհ զավակն եմ ու պարտավոր եմ ընդունել այն, ինչ եկեղեցին գտնում է ճիշտ: Բայց ակնհայտ է, որ այս գործընթացները նոր ջրբաժան չեն ստեղծում, այլ հակառակը՝

փորձում են ոչնչացնել այն բաժանումները՝ սևի ու սպիտակի և այլն, որ կան հասարակության շրջանում: Ընթանում է լայն հանրային համերաշխության գործընթաց: Ամենակարևորն այն է, որ պրոցեսը ապաքաղաքական է, որքան էլ ինձ հետ չհամաձայնվեն. այո, քաղաքական կոմպոնենտ կա, ամեն ինչ վերջում քաղաքական դաշտում է որոշվելու, բայց բուն պրոցեսը, փիլիսոփայությունը պետք է լինի ապաքաղաքական և այդպես այսօր հենց կա: Հիմքում պետք է դրվի առաջին հերթին հայամետ միաբանություն”,- հավելեց Արման Աբովյանը:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյան նկատեց, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, փոքր ինչ այլ պրոցես է, որովհետև իշխանության դիմաց կանգնած է ոչ թե դասական քաղաքական գործիչ, այլ Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, որի հանդեպ հայտնի գործիքակազմը՝ ահաբեկել, բռնել, հալածել և այլն, չեն կարող բանեցնել: Քանի որ հալածանքները եկեղեցու սպասավորների համար դրախտի դարպասները էլ ավելի լայն են բացում: Դրա համար այն տեխնոլոգիաները, որով փորձեց իշխանությունն աշխատել՝ ահաբելում, վարկաբեկում և այլն, Բագրատ Սրբազանի դեմ, չաշխատեցին, հակառակ արդյունքը ունեցան:

«Դրա պատճառով էլ փորձում են Բագրատ Սրբազանին ամեն կերպ կապել այս կամ այն քաղաքական գործչի հետ»,- ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը շատ լավ տիրապետում է բոլոր այն գործիքներին, որոնցով Փաշինյանը ժամանակին հաջողության հասավ, շատ լավ հասկանում է այն կոդերը, որոնցով շփվում է ժողովրդի հետ:

Նա նշեց, որ տարբեր պրոցեսներ են ընթանում, ոչ միայն հրապարակում, այլև հրապարակից դուրս, ընդ որում աշխարհաքաղաքական ևս: Ըստ Քոչարյանի, Փաշինյանին

ցուցադրվեց իր լեգիտիմության բացակայությունը, որովհետև եթե ՀՀ քաղաքական դաշտում ի հայտ է եկել մարդ, որը հրապարակ է լցնում սիրով և համերաշխությամբ, այսինքն Փաշինյանի դաշտում ավելի ուժեղ և հետաքրքիր քայլ է անում, այստեղ խնդիր կա իր համար: Գործող իշխանությանը գցել են առնվազն անհարմար վիճակի մեջ և դա արդեն ակնհայտ է.

«Եթե մարդ դուրս է գալիս հանուն հավատքի, հանուն գաղափարի, նման մարդկանց դեմ դժվար է պայքարել: Իշխանությունը հիմա բարդ վիճակում է: Եվ իշխանությունը, օրինակ, չունի այն հաշվարկը, թե ինչ կկատարվի, եթե Բագրատ Սրբազանի նկատմամբ ուժ կիրառեն: Այդ իմաստով բավականին բարդ վիճակում են հայտնվել:

Բանախոսը նաև վստահ է, որ այս փուլում թերևս ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ավելի բարձր դիրքում է, քան Փաշինյանը, քանի որ հենց վերջինիս հրամաններից է կախված՝ կմնա Փաշինյանը վարչապետ, թե չի մնա, դուրս կգա՞ն ոստիկանները մարդկանց դեմ, թե՞ կմիանան նրանց: Եվ պարզ է, որ Վահե Ղազարյանի վրա սարսափելի ճնշում է գործադրվում, որովհետև նա մնացել է գյուղացի տղա, Փաշինյանը նրան սիրով կփոխեր, բայց, մյուս կողմից, այդ աստիճանի նվիրված մարդ դժվար թե գտնի.

«Եվ այս տավուշյան եռանկյունու՝ Փաշինյան-Վահե Ղազարյան- Բագրատ Սրբազան մեջ են որոշակի հարցեր լուծվելու»,- հավելեց Տիգրան Քոչարյանը:

Իր հերթին քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նշեց, որ այս շարժումը ոչ թե ապաքաղաքական է, այլ ապակուսակցական, որովհետև ամբողջ օրակարգը, բոլոր պահանջները ու գնահատականները, որոնք դրվում են, սկսած Կիրանցից, քաղաքական օրակարգ է: Իսկ վերջին օրերին, արդեն Երևանում, այդ քաղաքական օրակարգը

նաև այլ երանգներ ստացավ, բավականին լուրջ քաղաքական պահանջներ դրվեցին՝ ընդհուպ մինչև վարչապետի հրաժարականը և առաջարկվեց քաղաքական մեխանիզմ: “Իմ գնահատմամբ սա հանրային բունտ է ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, վարքագծի, որն այն պահից սկսած, երբ քայլերթը հասավ Երևան, տեղափոխվեց քաղաքական դաշտ, ինչի մասին երեկ խոսեց նաև Բագրատ Սրբազանը: Երեկ խոսվեց շարժումը ինստիտուցիոնալ դարձնելու մասին, ինչը նշանակում է, որ այն պետք է լինի ինստիտուտ, եթե որոշել են գնալ սահմանադրական ճանապարհով և մեծ կարիք կա, որպեսզի հանրությանը ներկայացվի ինչ-որ այընտրանք: Առաջիկա օրերին շարժման կառավարման մեխանիզմները կփոխվեն, հարթակում կհայտնվեն որոշակի անձեր, որոնք պետք է ընկալելի լինեն հասարակության համար: Կարծում եմ, սա կլինի հիբրիդային ինչ-որ մարմին, որտեղ կլինի և՛ հոգևոր դասը, և՛ որոշ գործիչներ, որոնք ընկալելի են”,- ասաց նա:

Ըստ Հակոբյանի, իշխանության գործիքակազմը չի աշխատում, հակաքարոզչության արսենալը հարուստ չէ ու բացարձակ չի ազդում: Իշխանությունը փորձեց կիրառել նույն գործիքները, ինչ, օրինակ, երկրորդ նախագահի դեմ, բայց այս պարագայում դա ոչ մի արդյունք չտվեց:

“Փաշինյանը շատ լավ զգում է ժողովրդին մենտալ մակարդակով: Ինքը հասկացավ, որ պատերազմից հետո խաղաղության բավականին լուրջ պահանջ կա և չորս տարի շարունակ իր խոսույթում այդ բառը՝ խաղաղություն, անընդհատ կար: Ի վերջո նա ներկայացրեց իր կոնցեպտը՝ «ամեն ինչ հանձնենք խաղաղ ապրենք», բայց այդ ամենը հօդս ցնդեց Ալիևի հունվարյան ուղերձով, որի թեզերը որևէ աղերս չունեին Փաշինյանի

ներկայացրածի հետ: Այդ թեզերը նշանակում էին, որ խաղաղության կոնցեպտի շուրջ որևէ պայմանավորվածություն չկա, այդ ամենը բլեֆ էր: Եվ հենց այդ պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ խաղաղության պայմանագիր գոյություն չունի, ընդամենը կայծ էր պետք, որպեսզի հանրության մոտ բունտ առաջանար”,- շեշտեց Վիգեն Հակոբյանը:

Քաղաքագետ Արման Ղուկասյանն էլ, մատնացույց անելով, որ Հայաստանը վերջին շրջանում տուրբուլենտ վիճակում է գտնվում, ասաց, հիշեցրեց, որ ՀՀ իշխանությունները, համաձայն թե՛ ներքին, թե՛ արտաքին սոցհարցումների տվյալների, այլևս շատ քիչ աջակցություն ունեն: Հարցը նրանում է է, որ հասարակության մեջ շատ մեծ անտարբերություն, ապատիա կա, և երկրում ձևավորված ճգնաժամի պատասխանատուն էլ, շարժիչ ուժն էլ իշխանությունն է: Ըստ Ղուկասյանի՝ հասարակությունն այսօր այլևս չի ֆիքսվում անձերի վրա, մարդիկ չեն սպասում կոնկրետ անձի, ամբողջ հարցը նրանում է, թե ո՞վ կարող է լուծումներ առաջարկել այս ճգնաժամից դուրս գալու համար:

«Չի կարող այլևս լինել անձնավորված գործընթաց, որովհետև մի անգամ՝ 2018-ին անձնավորված փրկչին բերեցին: Ես համոզված եմ, որ հստակ կոնցեպտային գործընթաց է հաղթելու: Բոլորը սպասում են հստակ կոնցեպտներ, այսինքն՝ «Նիկոլ, հեռացի, հետո տեսնենք ինչ ենք անելու»-ն այլևս չի աշխատելու: Եվ չի աշխատելու 2018-ի սցենարը: Մեզ պետք է իսկապես ազգային միասնություն, որը թույլ կտա հասկանալու հետևյալ հարցերը. լավ, իշխանությունը փոխվեց, դելիմիտացիան ինչպե՞ս է արվելու, կամ՝ լավ, Արցախը կարողանալո՞ւ ենք վերադարձնել»,- ասաց բանախոսը:

Այսինքն, հավելեց նա, մենք այն փուլում ենք, որ պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը հնարավոր ամեն ինչ արդեն ձախողել է, բայց մեզ անհրաժեշտ են լուծումներ: Եվ միայն իշխանափոխությամբ, դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել այս ճգնաժամից:


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47