Նոյեմբերի 5-ին Թբիլիսիում բացվեցին Վրաստանի էլեկտրական մեքենաների համար նախատեսված առաջին լիցքավորման կայանները: Կայանների տեղադրման և շահագործման ծրագիրն իրականացվել է «E-Space» կազմակերպության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս պահի դրությամբ մայրաքաղաքում բացվել է 2 կայան՝ Եվրոպայի հրապարակում և «Կրեայի լճի» մերձակա տարծքում: 
Առաջին էլեկտրալիցքավորման կայանի բացմանը ներկա էր Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Լեքվինաձեն: Նա նշեց, որ էլեկտրալիցքավորման ծախսերը քաղաքապետարանն ամպբողջովին իր վրա կվերցնի.
«Թբիլիսիի քաղաքապետարանը աջակցել և աջակցում է էլեկտրալիցքավորման կայաններ տեղադրելու նախաձեռնությանը: Քաղաքացիները հնարավորություն կունենան ամբողջովին անվճար օգտվել այդ ծառայությունից, որը անվճար կլինի մինչև 2017 թվականի տարեվերջ: Թբիլիսիի քաղաքապետարանը կաջակցի շրջակա միջավայրի բարելավման նպատակով իրականցվող ցանկացած նախաձեռության»: 
Էլեկտրալիցքավորման կայաններ կառուցելու նախաձեռնող «E-Space» ընկերության գլխավոր տնօրեն Սուլխան Գվալիան խոսեց ապագա ծրագրերի մասին.
«Մենք ծրագրում ենք 2017 թվականի տարեվերջին շահագործման հանձնել շուրջ 100 նմանատիպ լիցքավորման կայան: Կայանները միջին հզորության մեքենաներն ամբողջովին լիցքավորում են մոտ 2 ժամում»: 
Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության փոխնախարար Թեյմուրազ Մուրղուլիայի խոսքերով, այսօր Թբիլիսիի համար շատ կարևոր առաջընթաց է արձանագրվել
«Իհարկե Նորվեգիայից, որը էլեկտրական լիցքակայանների տեսանկյունից առաջատարն է աշխարհում, դեռեւս շատ չ սովորելու բան ունենք, բայց ամեն ինչ առջևում է: Օդի մաքրության պահպանման տեսանկյունից էլեկտրամոբիլների առկայությունը կարևորագույն նախապայմաններից է, այդ պատճառով շատ հաճելի է, որ խելացի գործարար մարդիկ ներուժ են տեսել հենց այս ոլորտում»: 
Հատկանշական է, որ Վրաստանը մտնում է այն երկրների ցանկում, որտեղ էլեկտրամոբիլներ ներմուծողները ազատված են հարկային պարտավորություններից: Այս պահի դրությամբ Թբիլիսիում շուրջ 50 էլեկտրամոբիլ կա: Թբիլիսիի քաղաքապետարանը բանակցում է ավտոկայաններով զբաղվող «Սիթի պարկ» ընկերության հետ՝ էլեկտրամոբիլների համար ավտոկայանատեղին անվճար դարձնելու նպատակով: 
aliq.ge
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55