Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը պարտավորեցնում է արտասահմանից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին գրանցվել հատուկ գրանցամատյանում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Օրինագծին կողմ է քվեարկել 84, դեմ՝ 30 պատգամավոր։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ վետո է դնելու օրինագծի վրա, սակայն խորհրդարանը հնարավորություն ունի այն հաղթահարելու։
Օրինագծի քննարկման ժամանակ տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ինչպես նաև իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորների և ընդդիմադիր կուսակցությունների միջև ծեծկռտուք։
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական անգամ հավաքվել են ակցիաների մասնակիցները՝ փակելով Ռուսթավելի պողոտան, ինչպես նաև շենքի կողային մուտքը։
Ընդդիմադիրները, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են հանդես գալիս «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը, պնդում են, որ այն մի գծի վրա է դնում Վրաստանի բարեկամներին ու թշնամիներին, պիտակավորում և խոչընդոտում է երկրի ինտեգրմանը ԵՄ-ին։
Վրաստանի իշխանություններն ընդգծում են, որ ԱՄՆ-ն, Իսրայելը և Ավստրալիան արդեն ունեն օրենքներ օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին, իսկ Եվրամիությունում և Ֆրանսիայում նման օրինագծերը գտնվում են քննարկման փուլում։ Մինչդեռ Եվրամիությունը և ԵՄ-ի առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը կոչ են արել Վրաստանին հրաժարվել այս օրինագծի ընդունումից։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ենթադրում է ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում արտասահմանյան ուժի շահերը խթանող կազմակերպությունների գրանցամատյանում, եթե նրանց տարեկան եկամտի 20 %-ը ֆինանսավորվում է արտասահմանից։ Տարին մեկ անգամ նրանք պետք է լրացնեն հայտարարագիրը։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01