Նիկոլին երբ հանդիպեցինք, մեզ ասեցին՝ եթե տունը ընկնի Ադրբեջանի տարածք, մենք ձեզ կփոխհատուցենք, տուն կտանք: Ես էլ ասել եմ՝ ես թուրքի վրա չեմ ծախվում, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի փակ հատվածում News..am-ի հետ զրույցում ասել է Կիրանց գյուղի բնակիչ Գոհարը, որի տունը սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքում հայտնվելու է Ադրբեջանի տարածքում:
«Մենք մարզպետի հետ ենք հանդիպում պահանջում, բայց առավոտից մինչև հիմա ինքը չկա: Թո՛ղ գա, ամբողջ ժողովրդի հետ հանդիպի, եթե մաքուր ա»,-ասել է Կիրանցի բնակչուհին՝ նշելով, որ մարզպետը ցանկացել է առանց լրատվամիջոցների ներկայության հանդիպել գյուղացիների հետ: Հարցին, թե որպես փոխհատուցում ի՞նչ են առաջարկել իրեն, նա պատասխանել է՝ ինչ էլ առաջարկեն, իրեն հարկավոր չէ: «Ինձ էդ «փոխհատուցում» բառը մի՛ ասեք, ես խանգարվում եմ: Ես թուրքի վրա չեմ ծախվում: Ես Նիկոլը չեմ, որ թուրքի վրա ծախվեմ»,-հավելել է Կիրանցի բնակչուհին: Շուրջ հինգ ժամ է՝ կիրանցեցիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դեմ են «սահմանազատման» արդյունքներից:
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01