ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփի խորհրդականներն արգելափակել են թեկնածուի հասանելիությունը Twitter սոցկայքի իր միկրոբլոգին, ինչի մասին հայտնում է The Hill-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ որոշումը կայացվել է այն պատճառով, որ էքսցենտրիկ միլիարդատերը պարբերաբար օգտագործում է իր միկրոբլոգը քաղաքական մրցակիցների վրա «ցեխ շպրտելու» համար, ինչպես նաև դրա միջոցով մի շարք հարցերի շուրջ իր հակասական տեսակետներ է հայտնում ընտրողներին:
Հայտնի է, որ Twitter-ում, որտեղ Թրամփն ունի ավելի քան 13 մլն հետևորդ, հանրապետականների թեկնածուն վիրավորել է 200-ից ավելի մարդկանց ու պետությունների: Իր միկրոբլոգում նա անդրադարձել է ոչ միայն ԱՄՆ-ի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններին, այլև մի շարք ԶԼՄ-ներին, ընկերություններին ու երկրներին:
Օրինակ՝ Չինաստանը Թրամփն անվանել է «սարսափելի պետություն», ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ «թույլ և անարդյունավետ», իսկ The Wall Street Journal պարբերականը՝ «տաբլոիդի պես մի բան»: Սակայն վիրավորանքների շարքում բացարձակ առաջատար է նախագահական մրցապայքարում իր մրցակից Հիլարի Քլինթոնը, ում վերաբերյալ Թրամփն արել է 300-ից ավելի քննադատական գրառում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են հանրապետական Դոնալսդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
10:04
00:00
00:00
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44