«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այս օրերին, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման ծավալմանը զուգահեռ, հաճախ կարելի է այսուայնկողմից լսել հիմնականում միտումնավոր-հակաքարոզչական, երբեմն՝ միամիտ հարցադրումներ, թե ինչի համար է պայքարը, ինչ առաջարկություններ են անում պայքարողները և այսպես շարունակ: Սա՝ այն դեպքում, երբ թե՛ շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, թե՛ շարժման «առաջին շարքի» այլ ներկայացուցիչներ հենց այդ «ինչի համար»-ի մասին են անընդհատ խոսում: Բերենք ընդամենը 1 օրինակ: «Դիվանագետների համահայկական խորհուրդը», որի կազմում փորձառու դիվանագետներ են, ՀՀ դիվանագիտական կորպուսի, կարելի է ասել, կորիզը, նախօրեին հայտարարությամբ անդրադարձավ «սահմանազատման» թեմային: Դիվանագետների գնահատականը հստակ է. «Սահմանազատման եւ սահմանագծման, այսպես կոչված, գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում: ...Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, ապա նշվում է. «Եվս մեկ անգամ հարկ ենք համարում նշել, որ վերջինս չի կարող հիմք լինել սահմանազատման և սահմանագծման համար, քանի որ չի պարունակում որևէ քարտեզային նկարագիր: Փոխարենը, օրվա իշխանությունները համառորեն շարունակում են անտեսել միակ իրավական հիմք ունեցող երկու գործընթաց. առաջինը՝ 1928-1929 թթ. Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է, երկրորդը՝ 1983-1988 թթ. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի երեք որոշումների հիման վրա երկու խորհրդային հանրապետությունների միջև ձևավորված հանձնաժողովների կատարած աշխատանքների և վերջնական ճշգրտումների ավարտին ստորագրված 182 արձանագրությունները՝ մանրամասն նկարագրերով: ...Արձանագրությունների հիման վրա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի հսկողությամբ 1988 թ. հրատարակվել է պաշտոնական քարտեզ, ինչը բաց ու հասանելի էր բոլորին»: Ավելին, խորհուրդը, որ մինչ այդ էլ հանգամանալի զեկույց էր պատրաստել՝ հիմնավորելով, թե ինչու է Փաշինյանի իշխանության արածը հակաիրավական և իրականում ինչ քայլեր պետք է արվեին, նաև ընդգծել է, որ օրվա իշխանության կողմից իրականացվող «ապօրինի գործընթացի» հետևանքով Հայաստանն ունենում է 230 հեկտարի չափով տարածքային կորուստ, իսկ եթե դրան գումարվում են ներկայում Ադրբեջանի փաստացի վերահսկողության տակ գտնվող Բերքաբերի ջրամբարն ու հարակից տարածքներն, ապա միայն այս հատվածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք: Ինչի՞ համար է ծավալվող պայքարը: Պայքարն այն բանի համար է, որ բացառվեն նման «գիշերային կապիտուլյացիաներն» ու հակաիրավական գործընթացները, կանգնեցվեն կորուստներն ու պետականության գահավիժումը: Այն Հայաստանի լինելու համար է»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03