«Տեխնիկական անսարքությունը» պատճառ է դարձել Իրանում ուղղաթիռի կործանմանը, որում եղել են նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարարը և այլ պաշտոնյաներ՝ հաղորդում է պետական IRNA գործակալությունը, փոխանցում է Լուրերը։
Ինչպես նշում են փորձագետները, կործանված ամերիկյան Bell 212 ուղղաթիռը UH-1N Twin Huey-ի վերափոխված ոչ մարտական տարբերակն է, որը մինչ այժմ լայնորեն կիրառվում է։ Այն 40 տարեկանից բարձր է։ Պատշաճ շահագործման դեպքում այս մեքենան բազմիցս ցուցադրել է իր ամրությունը, սակայն այս դեպքում մասնագետները չեն բացառել, որ Թեհրանը, տասնամյակներ շարունակ գտնվելով Արևմուտքի պատժամիջոցների տակ, չի կարողացել երաշխավորել ուղղաթիռի պատշաճ սպասարկումը:
Bell 212 ուղղաթիռը ձեռք է բերվել շահի օրոք՝ մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունը։
Վթարից հետո փորձագետները նշել են, որ Bell 212 մոդելի թռիչքները նախատեսված էին տեսողական դիտարկման պայմաններում։ Դա նշանակում է, որ օդաչուն պետք է հույսը դնի բացառապես օդաչուների խցիկից տեղանքը դիտարկելու իր կարողության վրա: Կիրակի ուժեղ մառախուղը և սպասվող ամպրոպը, հավանաբար, վատացրել են տեսանելիությունը և նպաստել ուղղաթիռի կործանմանը Իրանի հյուսիս-արևմուտքում:
Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ նախագահական շարասյան մյուս երկու ուղղաթիռները բարեհաջող վայրէջք են կատարել: Տեղեկատվության պակասի պատճառով դեռ պարզ չէ, թե արդյոք նրանք տուժե՞լ են կամ որքանո՞վ են տուժել թռիչքի ծանր պայմաններից։
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47