Հունիսի 16-ին «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնը Երևանում` Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցի ղեկավարությամբ, ներկայացնում է միջազգային երաժշտական վիթխարի նախագիծ՝ նվիրված հայ մեծ արքա Տիգրան Երկրորդին: Հնագույն Զվարթնոցի տաճարի հարակից հրապարակի երեկոյան խորհրդավոր միջավայրում՝ երաժշտության ներքո, կներկայացվի արքայից արքա լեգենդար Տիգրան Մեծի պատմությունը: Երաժշտական փառատոնի հանդիսավոր բացմանն Իտալիայի և Ռուսաստանի օպերային բեմի համաշխարհային աստղեր այդ երեկո կմարմնավորեն Տիգրան Մեծի, չքնաղ Կլեոպատրայի, նենգ Միհրդատի և մյուս հերոսների կերպարները:Պատմության մեջ ամենաշատ օպերաները նվիրված են հենց Տիգրան Մեծին։ Այդ երեկո կհնչեն հատվածներ ամենագեղեցիկ, այդ թվում՝ «Տարվա եղանակները» ստեղծագործության հեղինակ Վիվալդիի գործերից։ Հատուկ այս նախագծի համար նեապոլիտանական երաժշտական գրադարանը տրամադրել է իտալացի մեծագույն կոմպոզիտորներ Վիվալդիի, Սկարլատիի, Պերգոլեզիի, Պիչինիի օպերաների բացառիկ նոտաները։ Այդ երեկո իր հազվագյուտ վոկալ վարպետությունը կցուցադրի հայտնի իտալացի կոնտրտենոր Աուրելիո Սկյավոնին: Համերգին մասնակցում են ռուսական և եվրոպական բեմերի առաջատար մենակատարները. սոպրանո Մարինա Զյատկովան, միջազգային և ռուսական մրցութների դափնեկիր, Մեծ և Մարիինյան թատրոնների մենակատար Բորիս Ստեփանովը, բաս, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Միխայլովսկի թատրոնի մենակատար Կարեն Ակոպովը: Համերգը կանցնի կամերային նվագախմբի նվագակցությամբ, դիրիժոր՝ Քրիստիան Դելիզո: Հանդիսատեսի համար հատուկ նվեր կդառնա հայտնի ջութակահարուհի, փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցի ելույթը։ Հայաստանից ելույթ կունենա ծիրանափողի վարպետ, դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը: Հետաքրքրաշարժ երաժշտական պատմական բեմականացման բեմադրողը Արկադի Ղևոնդովն է, պետերբուրգյան հայտնի ռեժիսոր բեմադրիչ, ով համագործակցում է այնպիսի թատրոնների հետ, ինչպիսիք են Բալթիական տունը, Մարիինյան թատրոնը, ինչպես նաև Մոսկվայի, Վլադիկովկասի թատրոնները:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01