Հարգելի քաղաքացինե՛ր: Վերջին տարիներին լայն տարածում ստացած՝ տոնական հրավառությունների ավանդույթը դարձել է մեր կենցաղի մասը:
Միևնույն ժամանակ՝ հրավառության ոչ պրոֆեսիոնալ կազմակերպումը կարող է մթագնել տոնականությունը և դժբախտ դեպքերի պատճառ դառնալ: Ոստիկանությունը շարունակում է հանդիսությունների ու զվարճանքի վայրերում հրավառությունների վերահսկման աշխատանքները: Ի կատարումն Հայաստանի հանրապետության ոստիկանության պետի կարգադրության՝ մշտապես վերահսկվում է սարքերի առևտրով զբաղվողկազմակերպությունների և անհատների գործունեությունը, կազմակերպվում են ստուգայցեր, պատասխանատուներին տրամադրվում են հիշեցման թերթիկներ: Հրագործական սարքեր թույլատրվում է օգտագործել մինչև ժամը 23.00-ն:
Գիշերային ժամերին հրագործական սարքեր օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, նշված արարքի կրկնությունը տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝ ենթակա է նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով տուգանքի:
Սակայն ցանկանում ենք ընդգծել, որ ոստիկանության նպատակը օրինախախտներին տուգանելը չէ, այլ հանրության իրավագիտակցության բարձրացումը: Չմոռանանք, որ շրջապատում կան ծերեր, հիվանդ մարդիկ, երեխաներ, որոնց անդորրը, հատկապես գիշերային ժամերին, խախտվում է հրավառությունների պատճառով:
Չմոռանանք, որ հրավառությունների պատվիրատուն ու կազմակերպիչը գերազանցապես մենք ենք՝ քաղաքացիներս, հետևաբար առաջին հերթին մենք ենք պատասխանատու և՛ մեր, և՛ համաքաղաքացիների անվտանգության համար: Ոստիկանությունն այս ոլորտում ևս ակնկալում է քաղաքացիների աջակցությունն ու օժանդակությունը՝ համոզված, որ միայն փոխադարձ հոգծության ու հարգանքի պահպանման դեպքում է հնարավոր պահպանել և ամրապնդել օրինականությունը:
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01