ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ ոստիկաների անպատժելիությունը։ Հատկապես ակնհայտ է այս օրերին կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը. նրանք տեսախցիկների առաջ հանցանքներ են բացահայտ գործում ու մնում անպատիժ, մեծ խմբով մարդ են դաժան ծեծի ենթարկում, նվաստացնում և այլն: Առավելագույնը, որ արվում է ծառայողական քննությունն է առանց հստակ արդյունքների ասենք, քրեական վարույթից խոսափելու, «թեմա փակելու» համար: Ցուցարարների դեպքում միանգամայն այլ պատկեր է. առանց հիմքեր լինել-չլինելու, առանց նվազագույն իրավունքներ ապահովելու, առանց պարզելու փորձերի անգամ սարդրիչների դերը, անմիջապես զանգվածային բերման են ենթարկվում հավաքի մասնակիցները, քրեական գործով ձերբակալումները կայծակնային արագությամբ են իրագործվում: Հաշվի չեն առնվում Բագրատ Սրբազանի հայտարարություններն առ այն, որ պետք է բացառվի բռնությունը, և որ հավաքի մասնակիցերի թվում կան սադրիչներ, որոնք որևէ առնչություն չունեն հավաքի հետ: Ոստիկանության խնդիրներից է սադրիչներին հայտնաբերելն ու մեկուսացնելը: «Կարմիր բերետավոր» ու «սև բերետավոր» ոստիկանների անօրինական արարքների քաղաքական հովանավորությունից է գալիս այսօրվա բացարաձակ դատապարտելի ու ամոթալի երևույթը, երբ նրանք, ինչպես տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին խոնարհությունն ու քրիստոնեական մյուս առաքինությունները կրող մի համեստ եկեղեցականի, ինչի հետևանքով Դանիել սարկավագը հայտնվել է հիվանդանոցում՝ տարբեր մարմնական վնասվածքներով: Սրա համար թե´ օրենքով, թե´ միջազգային կանոններով պետք է պատասխանատվությունն իրագործվի քրեական վարույթի շրջանակում»:
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44