Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ՍՀԻԱ բաժնի օժանդակությամբ ազատազրկված անձանց և նրանց երեխաների մասնակցությամբ իրականացվել է մեկօրյա խմբային հոգեբանական աշխատանք և միջոցառում։ «Նմանատիպ ձևաչափով միջոցառում ազատազրկված անձանց համար կազմակերպվում էր առաջին անգամ։ Միջոցառման բուն նպատակն է եղել խմբային հոգեբանական աշխատանքի և ազատ շփման միջոցով նպաստել ազատազրկված անձանց և նրանց երեխաների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանը, հուզական կապվածության պահպանմանը, վերասոցիալականացման միջոցառումներին ակտիվորեն մասնակցող ազատազրկված անձանց դրական վարքի ձևավորմանը։ Կազմակերպիչների կողմից միջոցառումն իրականացվել է երկու հատվածներով՝ խմբային հոգեբանական աշխատանք, որը վարել են ՍԻԱՀ բաժնի աշխատակիցները, և ազատ ժամանց։ Միջոցառման առաջին հատվածն անցկացվել է տարբեր հոգեբանական խաղային մեթոդների, քննարկումների միջոցով, որից հետո՝ երկրորդ փուլում, երեխաների համար կազմակերպվել են հետաքրքիր խաղեր, հյուրասիրություն և ազատ շփում իրենց հայրերի հետ։ Միջոցառման ավարտին ազատազրկված անձինք երախտիքի խոսքեր են հայտնել կազմակերպիչներին՝ երեխաների և իրենց օրն այդքան հագեցած և հիշարժան դարձնելու համար»,- ասվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հաղորդագրությունում:
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44