Լոռու և Տավուշի մարզերում աղետի գոտում վերականգնողական աշխատանքներն ակտիվ շարունակվում են բոլոր ուղղություններով և բոլոր շերտերով, բավական մեծ թիմ է աշխատում. հրավիրված ասուլիսին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ըստ նրա՝ մի շարք բնակավայրերում կարողացել են վերականգնել տարբեր ենթակառուցվածքներ և մաքրել տիղմից, հատկապես Ալավերդու Թումանյան փողոցը, Սանահին կայարանը։ «Այսօր երևի հիմնական աշխատանքների մեծ մասը կավարտենք, այսօր կդառնա 4-րդ օրը։ Ամենատուժած Քարկոփ բնակավայրում մեծ ծավալով աշխատանք է այս պահին իրականացվում, որտեղ նաև հատուկ տեխնիկա է տեղափոխվել երկաթուղով»,-ասաց նա։ Գնել Սանոսյանի խոսքով՝ շատ բնակավայրերում հիմնականում վերականգնվել է գազամատակարարումը, ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը: «Ունենք երկու հետիոտնային կամուրջ, որոնցից մեկը շատ է օգտագործվում, դա Ախթալայի հետիոտնային կամուրջն է: Երեկ Թեղուտում արեցինք աշխատանք․ մեքենաները կարողանում են մաքսիմալ մոտենալ կամրջին, և մարդիկ 20 մետր քայլելով կարողանում են մոտենալ, ապրանքներ են գնում անգամ, այդ մեթոդով նաև մարդիկ իրենց բերքն են իրացնում»,-ասաց նա։ Ըստ նախարարի՝ ամենահրատապ գործը ժամանակավոր կամուրջն է։ «Մենք հիմա բոլոր գործընկերների հետ այդ հարցը փորձում ենք լուծել, որ գոնե թեթև մեքենաները երթևեկեն: Եթե կգտնենք գործընկեր երկրներում հավաքովի կամուրջներ․․․, եթե չէ՝ մտքեր կան տեղի ուժերով ինչպես ունենալ ժամանակավոր կամուրջ: Մյուս կամուրջների հետ կապված նույնպես մտքեր կան՝ նույն տեղո՞ւմ կառուցենք, թե՞ չէ: Քաղաքաշինության կոմիտեն մեծ տեմպով շենքերի վիճակն է գույքագրում: Մյուս կառույցները ևս աջակցում են գույքագրման գործում, նաև անկած կենդանիների հայտնաբերման, մարմինների հեռացման ուղղությամբ»,- ասաց նախարարը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47