Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները որևէ կապ չունեն Չեռնոգորիայում (Մոնտենեգրո) խորհրդարանական ընտրությունները տապալելու և երկրի վարչապետ Միլո Ջուկանովիչի նկատմամբ մահափորձ կատարելու փորձի հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Անկասկած, մենք կտրականապես հերքում ենք որևէ հակաիրավական գործողության կազմակերպման փորձերին պաշտոնական ներգրավվածության հնարավորությունը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պաշտոնապես Չեռնոգորիայից ոչ մի դիմում չի ստացվել, ես չգիտեմ՝ եղել են արդյոք հարցումներ հատուկ ծառայությունների միջոցով, բայց այս դեպքում մենք որևէ տեղեկություն չունենք»,- հավելել է նա:
Ավելի վաղ Չեռնոգորիայի հատուկ դատախազ Միլիվոյե Կատնիչը հայտարարել է, որ «ռուս ազգայնականները» մահափորձ էին պատրաստում երկրի վարչապետ Միլո Ջուկանովիչի դեմ՝ ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցելը թույլ չտալու համար: Նա հայտնել է նաև, որ ապացույցներ չունի դրան ռուսական իշխանությունների ներգրավվածության վերաբերյալ:
Հոկտեմբերի 16-ին՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին, Չեռնոգորիայի ոստիկանությունը ձերբակալել է 20 սերբ քաղաքացու, որոնք, իշխանությունների տվյալներով, զինված հարձակումներ էին նախապատրաստում ընտրատեղամասերի փակումից հետո պետական հաստատությունների վրա:
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
10:04
00:00
00:00
23:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44