97 տարեկանում կյանքից հեռացել է մեծանուն գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի երկարամյա գլխավոր գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Համլետ Գևորգյանը ծնվել է 1927թ․ Երևանում։ 1944-ին ավարտել է Երևանի Մռավյանի անվան ռուսական դպրոցը։ 1950թ․ ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1955թ․՝ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության սեկտորի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` «Աբստրակցիայի դերը իմացության մեջ» թեմայով: 1970թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հավանական և հավաստի գիտելիք» թեմայով, որն ամփոփում էր համանուն գրքի և նրան հարող տասնյակ հրապարակումների թեզերը: 1972թ․ նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1996-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
1956թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում։ Եղել է ինստիտուտի փիլիսոփայության սեկտորի իմացաբանության թեմատիկ խմբի, ինստիտուտի դիալեկտիկական մատերիալիզմի և բնագիտության փիլիսոփայական հարցերի բաժնի վարիչ, գիտության փիլիսոփայության, ժամանակակից փիլիսոփայության, տեսական փիլիսոփայության գիտահետազոտական խմբի վարիչ: 1965-1980թթ․ համատեղությամբ ԵՊՀ-ում դասավանդել է փիլիսոփայություն, նորագույն և ժամանակակից փիլիսոփայության պատմություն, իմացաբանություն, գիտության փիլիսոփայություն և մեթոդաբանություն, տրամաբանություն: 1992-1996թթ․ եղել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրենը:
Համլետ Գևորգյանի գիտական աշխատությունները հրատարակվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Նրա աշխատությունները վերաբերում են նոր և ժամանակակից փիլիսոփայության պատմության հիմնախնդիրներին, առանձնապես՝ իմացաբանությանը, գիտության մեթոդաբանությանը և տրամաբանությանը, ինչպես նաև հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցերին, մշակույթի պատմափիլիսոփայական տեսանկյուններին։
ՀՀ ԳԱԱ նախագահությունը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրինությունը և ողջ անձնակազմը ցավակցում են Համլետ Գևորգյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, աշակերտների հոգիներում, իսկ նրա թողած գիտական ժառանգությունը բարձր կգնահատվի գալիք սերունդների կողմից։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44