Սյունիքում խոսելով Հայաստանից Ադրբեջանին տարածքներ հանձնելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին՝ Նիկոլ Փաշինյանը լուծելու է Ադրբեջանի նախագահի թելադրանքով իրեն պարտադրված մի շարք խնդիրներ: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է «Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ Նա ընդգծել է՝ Փաշինյանը պարտավորվել է անկլավներն Ալիևին հանձնել, իսկ դա կարող է անել միայն հանրաքվեի անվան տակ: «Սակայն, այստեղ խնդիր կա, եթե հանրաքվեի դրվի հարցը՝ «համաձա՞յն եք, որ Ոսկեպարով անցնող գազատարը տրվի Ալիևի վերահսկողությանը», Փաշինյանը չի կարող հավաքել անհրաժեշտ 650 հազար ԱՅՈ-ն, ուստի այդ խնդիրը լուծելու համար, ըստ ինձ հասած աղբյուրների, Փաշինյանը հանրաքվեի կդնի նաև Ալիևի երկու հիմնական պահանջը՝ Սահմանադրությունից Անկախության հռչակագրի չեղարկումը և Զինանշանի վրայից Արարատ սարը հեռացնելու հարցը: Բայց, քանի որ Փաշինյանն այս հարցով ևս չի ստանա 650 հազար ԱՅՈ, սկսել են խոսել վիզաների ազատականացմանը հասնելու մասին: Հանրաքվեի հարց կդարձնեն նաև Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու թեկնածության հարցը, և այդ վերնագրի տակ Հայաստանից Ալիևին հանձնելու է տարածքներ, կատարելու է Ալիևի մյուս երկու պահանջները»,- ասաց Զոհրաբյանը: Քաղաքական գործչի խոսքով՝ հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունենալիք ՀՀ դեպի ԵՄ կողմնորոշում թեմայով խորհրդարանական լսումներից հետո Փաշինյանն անցնելու է այդ հարցն առաջ տանելու գործին՝ պնդելով, թե Հայաստանը խորհրդարանական երկիր է և պարտավորված է հաշվի նստել ԱԺ քաղաքական մեծամասնության դիրքորոշման հետ: Ըստ Զոհրաբյանի՝ իրականում, սակայն, ԵՄ-ն բացարձակապես շահագրգռված չէ Հայաստանին ընդգրկել այդ ընտանիքում, բայց հիմա, որպեսզի արագացնեն Հայաստանից Ադրբեջանին տարածքների հանձնումը, կարող են խոստանալ, թե Հայաստանի համար կգործեն արագացված ռեժիմով, ինչն ուղղակի կուտ է: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03