«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից հետո սեւ-մութ ամպեր են կուտակվել ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին, ով, Կապանի տարածքային խորհրդի մյուս անդամների պես, արժանացել է գրավոր նկատողության՝ Կապանի ՔՊ-ում ներկուսակցական գզվռտոցի համար։ Սակայն կան տեղեկություններ, որ Բաբայանի դեպքում Փաշինյանը չի բավարարվելու նկատողությամբ, քանի որ այլ լուրեր էլ են ականջին հասել։ Ըստ դրանց՝ Նարեկ Բաբայանի ընկերոջ «Աննար» ընկերությունն է իրականացնում կոմբինատի հողային աշխատանքները, տրանսպորտային փոխադրումները, եւ Բաբայանը մեծ դերակատարում է ունեցել որոշ ընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու՝ ընկերոջը պատկանող ընկերությանը վստահելու հարցում։ Պայմանագրերից զրկված ընկերությունների սեփականատերերը, ենթադրվում է, «փորել» են Բաբայանի ոտքի տակ՝ Փաշինյանին հասցնելով անցանկալի ինֆորմացիան: Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է առաջիկա ընտրությունների նախապատրաստությունը, եւ Փաշինյանը լուրջ մտավախություններ ունի, որ Բաբայանի գործունեության արդյունքում մի քանի հարյուր ձայն ՔՊ-ն կկորցնի այս տարածքում: Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը մտմտում է Նարեկ Բաբայանին ԶՊՄԿ-ից հեռացնելու հարցը` նրան փոխարինելով ավելի շրջահայաց ու համեստ ներկայացուցչով, եւ մտադիր է այս հարցը նախ քննարկել նեղ կռուգում` հունիսի 22-ին Ջերմուկում կայանալիք կուսակցական ժողովում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55