Ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանն իր նոր «Օսմոս տրիո» խմբով առաջին անգամ ելույթ կունենա նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Տիգրան արտ ստուդիո»-ում, որտեղ երաժշտական երեկոների կազմակերպումն ավանդույթ է դարձել: Հունիսի 23-ին ժամը 19:30-ից նկարչի ստուդիան կլցվի «Օսմոս տրիո»-ի յուրահատուկ երաժշտությամբ, որը ծնվում է համերգի ընթացքում: Տրիոյի անդամներն են Արտյոմ Մանուկյանը (թավջութակ) և Կարեն Քոչարյանը (հարվածայիններ): «Մենք նվագում ենք երաժշտություն, որ ստեղծվում է համերգի ընթացքում բոլորի աչքի առաջ և հանդիսատեսի մասնակցությամբ, իմպրովիզ է, բայց հետո ստեղծագործությունները հանձնում ենք թղթին, ձայնագրում: Երաժշտությունը կախված է ունկնդրից, նրա էներգիայից, տրամադրությունից, վիբրացիայից»,-նշում է Հայրապետյանը: Նա վերջերս նոր ստեղնաշարային գործիք է ձեռք բերել, որ կոչվում է Osmose: Այդ գործիքը նորարարություն է ստեղնաշարային գործիքների աշխարհում: «Խմբի անունը ընտրել եմ՝ ոգեշնչվելով գործիքից: Շատ տարօրինակ գործիք է՝ տարօրինակ տեսքով ու հնչողությամբ»,-ասում է երաժիշտը: Խումբը նորաստեղծ է, սակայն ելույթներ է ունեցել տարբեր հարթակներում, իսկ Ձիթողցյանի ստուդիայում առաջին անգամ են նվագելու: «Հետաքրքիր վայր է, տրամադրող, արվեստի և բնության համադրությամբ: Վերջին անգամ այնտեղ Արտո Թունջբոյաջյանի և Արտյոմ Մանուկյանի համատեղ ելույթն եմ լսել: Այնտեղ անգամ հանդիսատեսն է տիեզերական»,-կարծում է Հայրապետյանը: Համերգը կիրականացվի «ԹԻ ԷՄ պրոդակշն»-ի նախաձեռնությամբ, որի ջանքերով «Տիգրան արտ ստուդիո»-ում հիշարժան երաժշտական երեկոներ պարբերաբար կազմակերպվում են: 2023-ին ստուդիան հյուրընկալել է Նյու Յորքից իտալացի թավջութակահար Ռիք Ռոզատոյին, որը Հայաստան էր ժամանել Տիգրան Համասյանի համերգային ծրագրի շրջանակում: 2024-ին այնտեղ համերգներով հանդես են եկել տաղանդաշատ երաժիշտներ Վարդան Օվսեփյանն ու Արտո Թունջբոյաջյանը: Առաջիկայում երաժշտասերները առիթ կունենան ունկնդրելու Լիլիթ Պիպոյանին: Յուրաքանչյուր համերգից առաջ հանդիսատեսը հնարավորություն է ունենում վայելելու Տիգրան Ձիթողցյանի ինքնատիպ ստեղծագործությունները, իսկ համերգի ընդմիջմանը վայելում է Ձորաղբյուրի մեղմ եղանակը:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55