Այսօր Երևանի Հաղթանակի զբոսայգում Ռուսաստանի և Բելառուսի դեսպանատների, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցներ հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին՝ ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհելով Անմար կրակի մոտ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Արարողությանը մասնակցել են Հայաստանի վետերանների ասոցիացիայի անդամները։
«Ուղիղ 83 տարի առաջ այս օրը առավոտյան ժամը 4-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել հաղթանակի գործում։ Այստեղ է թաղված զոհված զինվորներից մեկը։ Նրա անունը անհայտ է, բայց նրա սխրանքը անմահ է»,- ասել է միավորման նախագահ Սիմոն Եսայանը։
Հայրենական մեծ պատերազմը սկսվելու օրը ամենակարևոր տարեթվերից մեկն է, որն ազդել է համաշխարհային պատմության ընթացքի վրա։ 2024 թվականի հունիսի 22-ին լրանում է այս իրադարձության 83-րդ տարեդարձը։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44