Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը՝ Տիրամորը նվիրված յոթ տոներից մեկը: Այս մասին տեղեկանում ենք qahana.am-ից։
Օրը Հայ Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ: Տոնի հիմքում Աստվածածնի տուփի մասին գեղեցիկ ավանդությունն է, որը մեզ է հասել դարերի խորքից:
Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը տեղի է ունեցել 5-րդ դարում:
«Տուփը Երուսաղեմում գտնում են երկու ճգնավորներ՝ Գալբիասը և Կանտիտասը, նրանք ուխտի գնալիս տեսնում են տուփը, որի զորությամբ բժշկվում էին հիվանդներ: Տուփի մեջ պահպանվում էր Աստվածամոր գլխանոցը: Հույն իշխանները վերցնում են տուփն ու բերում Կոստանդնոպոլիս»,- ավանդությունը ներկայացնում է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը:
Կոստանդնոպոլսում տուփը հանձնում են պատրիարքին: Այն զետեղվում է Սուրբ Աստվածածին եկեղեցում, և հաստատվում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը:
Տեր Զենոնի խոսքով՝ Աստվածամոր իրերին մեծ կարևորություն է տրվում, քանի որ դրանց զորությամբ բժշկվում էին: Քահանայի պատգամն է՝ խնդրել սրբի բարեխոսությունը, որ կարողանանք իրապես ունենալ հոգու և մարմնի բժշկում:
Սուրբ Կույսը հանդես է գալիս՝ որպես անմնացորդ սիրող, հոգատար մայր: Թեև նրա մասին դրվագները շատ չեն Աստվածաշնչում, նրա լուռ ներկայությունը Քրիստոսի կողքին տեսնում ենք Ավետարանի սկզբից մինչև վերջ: Սուրբ Կույսի օրինակը դարեր շարունակ ձևավորել է ճշմարիտ հավատացյալի նկարագիր: Նա մշտապես ուղեկցեց իր Որդուն՝ ցույց տալով հավատարմության ու խոնարհության բացառիկ օրինակ:
«Աստվածամայրը կարևոր օրինակ է մեզ համար, որպեսզի կարողանանք հնազանդվել Տիրոջ կամքին, ինչպես Սուրբ Կույսը, շարժվենք Աստծո կամքի համաձայն, բարեպաշտ կյանք վարենք»,- նշում է Տեր Զենոնը:
Հոգևորականը հիշեցնում է Աստվածամոր խոսքերը, որոնք արտահայտում են իր անսահման հավատը, վստահությունը Տիրոջ հանդեպ. «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկաս 1:38):
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01