Փաստ օրաթերթը գրում է.
«Այս օրերին ադրբեջանական տեղեկատվական հարթակները ակտիվ տարածում են, թե ինչ-որ ադրբեջանական ծագման թուրք տիեզերագնաց տիեզերքում ծածանել է թուրքական և ադրբեջանական դրոշները: Այս «տիեզերական» աղմուկի ու հրճվանքի ֆոնին արժե հիշեցնել, որ Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում մոտ 200 օր եղել են դեռևս 2017-2018 թվականներին: «2017 թ.-ին Ալմա Աթայի թանգարանում մեզ հպարտությամբ պատմում էին, որ այնտեղ գտնվող դրոշը Նուրսուլթան Նազարբաևի խնդրանքով եղել է տիեզերքում: Ու այդ պահին ինձ մոտ միտք առաջացավ՝ որքան լավ կլիներ, որ Հայաստանի և Երևանի դրոշները հայտնվեին տիեզերքում: Հանդիպումներ ունեցա, ծանոթացա տիեզերագնաց Օլեգ Արտեմևի հետ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ դրոշները փոխանցեցինք Օլեգ Գերմանիչին, նախքան այդ դրանք օրհնել էր Հայոց Հայրապետը: Այդ դրոշները տիեզերագնացներ Օլեգ Արտեմևը և Անտոն Շկապլերովը ծածանեցին տիեզերքում: Ընդ որում, այդ տարին՝ 2018 թ.-ը, համընկավ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման հարյուրամյակի և Երևանի 2800-ամյակի հետ, և նրանք էլ տեսագրության միջոցով շնորհավորեցին երևանցիներին Երևանի տարեդարձի կապակցությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է սանկտպետերբուրգցի հայ բարերար Հրաչյա Պողոսյանը: Որոշ ժամանակ հետո Անտոն Շկապլերովը Հայաստան է ժամանում և մեր երկրի դրոշը հանդիսավորապես փոխանցում է երկրի վարչապետին: «Հույս ունեմ, որ այդ դրոշը գտնվում է Հայաստանի թանգարաններից մեկում, և այցելուներին ներկայացնում են դրա պատմությունը: Երևանի դրոշն էլ մի փոքր ավելի ուշ փոխանցվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին»: Պողոսյանի խոսքով, մեր երկրի համար մեծ պատիվ է, որ Հայաստանի և Երևանի դրոշները ծածանվել են տիեզերքում: «Տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Հայաստանում նշեց՝ հսկա պետություններն են երազում, որ իրենց դրոշը լինի տիեզերքում, բայց ամեն մեկին տրված չէ նման հնարավորություն: Շատ ուրախ եմ, որ մեզ համար եղբայրական պետության դրոշը հայտնվեց տիեզերքում: Նման քայլերը, իհարկե, խոսում են հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և հարազատ մոտեցման մասին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35