Հունիսի 23-ին, ժամը 15.55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին. Արին Բերդի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել պարեկային ծառայողի: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ hունիսի 23-ին, ժամը 14-ին, Արշակունյաց պողոտայում ծառայող պարեկները նկատել են «Նիսան» մակնիշի մեքենա, որի ապակիները մգեցված էին: Ոստիկանները բարձրախոսով հրահանգել են վարորդին կանգնել, սակայն վարորդը ճանապարհը շարունակել է դեպի Թամանցիների փողոց: Այստեղ «Նիսանը» կանգ է առել, և պարեկային ծառայողը փորձել է մոտենալ մեքենային: Այդ պահին «Նիսանի» վարորդը կտրուկ տեղից պոկվել ու դիմել է փախուստի, ինչից հետո պարեկային ծառայողները ռադիոկապի միջոցով հավելյալ կարգախումբ են խնդրել: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` «Նիսանի» վարորդը հասնում է Արտաշատի խճուղի, հետո փոխում ուղղությունը դեպի Արին-Բերդի փողոց, որտեղ էլ դիտավորյալ հարվածում է օգնության հասած պարեկային մեքենային ու կրկին դիմում փախուստի: Այստեղից էլ վնասվածք ստացած 33-ամյա պարեկը տեղափոխվում է բուժօգնության, իսկ մյուս կարգախումբը շարունակում է կարգազանց վարորդի հետապնդումը: «Նիսանի» վարորդի անհամարժեք վարքի և անկանոն երթևեկի հնարավոր հետևանքները կանխելու նպատակով հետապնդող պարեկը իրեն ամրակցված ատրճանակով կրակ է արձակում «Նիսանի» անվադողի ուղղությամբ, սակայն նախազգուշական այս միջոցն էլ չի օգնում: Դարձյալ անկանոն վարելով` «Նիսանի» վարորդը մտնում է Մանթաշյան փողոց, որտեղ հարվածում է մի «Օպելի» և ստիպված կանգ առնում: Ոստիկանության ծառայողի օրինական գործունեությանը խոչընդոտելու, ոստիկանության և քաղաքացիական մեքենային դիտավորյալ հարվածելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ժամը 14.45-ին վարորդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է նրա ինքնությունը` Մանթաշյան փողոցի բնակիչ, 23 տարեկան: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ «Նիսանը» տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեպքի հանգամանքները պարզվում են:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55