Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Սահմանադրական դատարանում (ՍԴ) կասեցված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ վարույթը, գրել է «Հետք»-ը։ Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցրել է 2023թ. հուլիսի 7-ին՝ Գլխավոր դատախազությանը 21 հարց ուղղելով:
Թեև պատասխանները վաղուց ստացվել են, սակայն ՍԴ-ն, որը կոչված է ապահովելու Սահմանադրության գերակայությունը, չի շտապում որոշում կայացնել և հստակություն մտցնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումների վերաբերյալ: Հարցադրումներով պահանջվել են վիճակագրական տվյալներ և օրենքի մեկնաբանություններ՝ իրավակիրառ պրակտիկայում: Մասնավորապես՝ ՍԴ-ն, մասնավորապես, հարցրել է՝, թե արդյոք Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանման գործունեությունը կարգավորվո՞ւմ է աշխատանքային պլանավորմամբ, կամ քանի՞ ուսումնասիրություն է սկսվել առ 2023թ. հուլիսի 7-ը, քանի՞ դեպքում է ուսումնասիրության առարկա դարձել գույք, որի ծագումը կապված չէ հանցագործության հետ, ինչպիսի՞ն է ուսումնասիրությամբ ներգրավված անձանց տարիքային կազմը, ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվում անձի այնպիսի եկամուտները գնահատելիս, որոնք ենթակա չեն եղել հարկման, ուսումնասիրություն սկսելու քանի՞ որոշման դեմ է բերվել հայցադիմում կամ բողոք, քանի՞սն են բավարարվել, քանի՞սն են գտնվում քննության փուլում և այլն: «Տեղեկացնենք նաև, որ Սահմանադրական դատարանի կողմից գործով պահանջված և ստացված մեծածավալ նյութերն ուսումնասիրման փուլում են»,-«Հետքին» հայտնել են ՍԴ հանրային կապերի և արարողակարգի բաժնից: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը Հայաստանում նոր գործընթաց է, դեռևս չկա ձևավորված դատական պրակտիկա: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը կայացվել է օրեր առաջ՝ հունիսի 21-ին: Հակակոռուպցին դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, 2 հատ «KAMAZ» մակնիշի ավտոմեքենա, ավելի քան 17 մլն դրամ և բաժնեմասեր: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն Ազգային ժողովն ընդունել է 2020թ. ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 23-ին: Այդ օրենքով նախատեսվում է, որ գույք կամ գույքի բաժինը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից, համարվում է ապօրինի գույք: Ենթադրյալ ապօրինի գույքը բռնագանձվում է դատախազության հայցադիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի կողմից: Այդ դատարանը ևս նոր է ստեղծվել և քննում է բացառապես ապօրինի գույքին և պետական շահերին վերաբերող քաղաքացիական գործեր: Վերջինիս դատավորները, ինչպես նաև դատախազությունը, որը շահագրգիռ կողմ է, սպասում են Սահմանադրական դատարանի ոոշմանը, որպեսզի հասկանան, թե ինչպես կիրառեն օրենքը: Մինչդեռ ՍԴ-ն շարունակում է անորոշության մեջ պահել: Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա է գործը քննվում ՍԴ-ում: ՍԴ դիմել են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները՝ համարելով, որ ապօրինիի անվան տակ գույքի բռնագանձումները հակասահմանադրական են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01