Երևանում օրերս կայացավ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Իրինա Կրասոտինայի Կամերային երաժշտության ամառային դպրոցը, որը եզրափակվեց հունիսի 27-ին ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահում կայացած շքեղ գալա-համերգով:
Կամերային երաժշտության ամառային դպրոցը կազմակերպել էր Primavera Foundation of Armenia հիմնադրամը, ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահի աջակցությամբ, որն անցավ 2024թ.-ի հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում: Դասընթացները մասնակիցների համար անվճար էին, իսկ համերգի մուտքը՝ ազատ:
Ամառային դպրոցի ընթացքում պրոֆեսոր Կրասոտինան անհատական պարապմունքներ է վարել կամերային անսամբլների հետ, որոնք նախապես դիմել էին մասնակցության համար: Դպրոցին մասնակցում էին ինչպես Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի աշակերտներ, այնպես էլ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ:
Գալա-համերգին երիտասարդ երաժիշտները փայլեցին իրենց վարպետությամբ՝ կատարելով Հայդնի, Բեթհովենի, Գլիերի, Գրիգի, Պուլենկի, Դեֆալյաի և այլ եվրոպական դասականների ստեղծագործություններ: Վերջիններիս կողքին հնչեց նաև Ամառային դպրոցի մասնակից, պատանի ջութակահարուհի և կոմպոզիտոր Վիկտորիա Ուլիխանյանի ‹‹Արևի մեխանիկա›› տրիոն, իսկ համերգի հատուկ հյուր, միջազգային ճանաչում ունեցող ‹‹Ավետիս›› լարային քառյակը ներկայացրեց Արման Ղուշչյանի ‹‹Հավերժությունը կազմված է ներկայից›› ստեղծագործության նոր խմբագրության համաշխարհային պրեմիերան (ստեղծագործությունը գրվել է 2023թ.-ին, որի սկզբնական տարբերակը հնչել է Լյուցեռնի փառատոնին՝ ամերիկյան Isidore String Quartet-ի կատարմամբ):
Պրոֆեսոր Կրասոտինան նշում է, որ ինքը պատանի երաժիշտների հետ ամեն օր ինտենսիվ պարապմունքներ է անցկացրել և ապշած է նրանց աշխատասիրության, առաջընթացի և զգայուն ընկալունակության վրա: ‹‹Նրանք հրաշալի արդյունքներ են գրացել, ես հպարտանում եմ յուրաքանչյուր երաժիշտով››, - հավելեց տիկին Կրասոտինան: Նա նաև ավելացրեց, որ իր համար բացահայտում էր այն, որ պատանի երաժիշտներից ոմանք նաև ստեղծագործում են: ‹‹Կամերային անսանբլն անգնահատելի նշանակություն ունի ցանկացած երաժշտի մասնագիտական կյանքում, այն սովորեցնում է համագործակցել, բեմի վրա շփվել մյուս երաժիշտների հետ, կառուցել փոխադարձ վստահություն և ըմբռնում, սոցիալական կապեր ստեղծել, ընկերական հարբերություններ հաստատել պատանի երաժիշտների միջև: Կամերային անսամբլը նաև հրաշալի հնարավորություն է տալիս մենակատարի կարիերա չունեցող երաժիշտներին, մնալ բեմի վրա և շարունակել հաջող երաժշտական գործունեությունը: Մենք ծրագրում ենք Կամերային անսամբլի ամառային դպրոցը դարձնել ամենամյա և տարեց տարի ընդլայնել այն››:
Պատանի երաժիշտները չէին կարող թաքցնել իրենց ոգևորությունը և գնահատանքը այն բոլոր մասնագիտական հմտությունների և գաղտնիքների համար, որ փոխանցեց նրանց պրոֆեսոր Կրասոտինան: Նրանք նաև բարձր էին գնահատում վերջինիս մարդկային առաքինի որակները և այն, որ պրոֆեսորը միացավ իրենց, մեկ բեմի վրա կողք-կողքի հանդես գալով անսամբլով, ինչը հազվագյուտ փորձառություն էր իրենց համար:
Իրինա Կրասոտինան Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտական մանկավարժական ինստիտուտի անսամբլային ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու, Primavera Foundation of Armenia-ի ‹‹Կամերային երաժշտություն›› բաժնի ղեկավար: Սա տիկին Կրասոտինայի երկրորդ այցելությունն է Հայաստան. նա 2023թ.-ի սեպտեմբերին Երևանում անցկացրել է կամերային անսամբլի վարպետության դասեր:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:46 24.10.25
10:33 25.10.25
09:01 24.10.25
10:32 24.10.25
09:46 24.10.25
12:05 24.10.25
11:38 25.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01