«Փաստ» օրաթերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված, մասնավորաբար Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներում համապատասխան «սարքերը» չէին աշխատում, և մարդիկ ստիպված կա՛մ ժամերով հերթ էին կանգնում այլ բաժիններում, կա՛մ փորձում էին մարզերում «բախտը փորձել», կա՛մ տառապում էին ՕՎԻՐ-ում: Որոշ ժամանակ անց խնդիրը, կարծես, լուծվեց, թեպետ ժամանակ առ ժամանակ «սարքի» չաշխատելու հետ կապված ահազանգեր ստանում էինք որոշ բաժինների հետ կապված: Եվ ահա, ՆԳՆ-ում որոշել են նոր անակնկալ մատուցել մեր քաղաքացիներին: Մեր տեղեկություններով, նույնականացման քարտերի առցանց հերթագրման համակարգը վերացվել է: Պատճառը, ըստ թերթի աղբյուրի, այն է, թե իբր նույնականացման քարտերի պահանջարկը նվազել է, և առցանց հերթագրումը դառնում է ավելորդ: Մենք փորձեցինք ուսումնասիրել, թե այս «բարեփոխումից» հետո ինչ վիճակ է Երևանի անձնագրային բաժիններում: 4-5 բաժնում մեր շրջայցը ցույց տվեց, որ հոնքը շինելու փոխարեն աչքն էլ են հանել: Դե, ինչպես միշտ: Նշենք, որ բաժիններում համոզվեցինք, որ իսկապես նույնականացման քարտերի հերթագրումը վերացել է, մարդիկ ուղղակի տեղում հերթ են կանգնում և դիմում: Թե ինչ խայտառակ հերթեր էին գոյացել, բառերով ուղղակի նկարագրելու չէ: Ինչ վերաբերում է քաղաքացիների արձագանքին, որոնք դժգոհում էին ժամերով հերթ կանգնելուց, թերթային չէ: Ի դեպ, մի առանձնահատուկ թեմա էլ Անձնագրային և վիզաների վարչությունում և նաև բաժիններում անձնագրերն ու նույնականացման քարտերը բաժինների պետերից ստանալու հերթերն են: Մի խոսքով, «հին-բարի հերթերը» նորից վերադարձել են այս ոլորտ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35