ARM | RUS |

Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանի փաստաբանը հաղորդումներ են ներկայացրել միմյանց դեմ

03.07.24 | 20:34

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել և արտոնագրից զրկել Նիկոլ Փաշինյանի փաստաբանին՝ Արման Ներսիսյանին։ Վերջինս էլ պահանջում է պատասխանատվության ենթարկել Փոստանջյանին՝ իրեն հոգեբանորեն ճնշելու և այդպիսով փաստաբանի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։

Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի բակում՝ «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի» գործով դատական նիստից հետո։ Նշված հայցը ներկայացվել էր դեռևս 2021թ․։ Դատարանը որոշել էր մի մասով բավարարել հայցապահանջը՝ պարտավորեցնելով Զարուհի Փոստանջյանին հերքում տարածել 5 000 տպաքանակ ունեցող օրաթերթում, ինչը, սակայն, չի իրականացվել, Զարուհի Փոստանջյանի պնդմամբ՝ դրա անհնարինության պատճառով, քանի որ ՀՀ-ում այլևս 5 000 տպաքանակ ունեցող թերթ չկա․ «Նիկոլ Փաշինյանն անցյալ տարի նույնիսկ Հայաստանի Հանրապետություն թերթն է փակել, այդ թվում՝ իր այդ՝ «Թուրքական ժամանակը»»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Փոստանջյանը։

Դատական ակտը չկատարելու վերաբերյալ գործով այժմ քրեական հետապնդում է իրականացվում Փոստանջյանի նկատմամբ՝ նրա գնահատմամբ՝ «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ»։ Հայցադիմումը փոխհատուցման պահանջի մասով մերժվել էր, ինչը բոլոր ատյաններում բողոքարկման արդյունքում կրկին քննարկման առարկա է դարձվում առաջին ատյանի դատարանում, այս անգամ՝ Նիկոլ Փաշինյանի նոր փաստաբանի ներգրավմամբ։ Հենց այս գործով նիստից հետո էլ տեղի է ունեցել միջադեպը։

Զարուհի Փոստանջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ նախկինում Նիկոլ Փաշինյանի շահերը ներկայացնում էր այլ փաստաբան, որն առավել զուսպ էր պահում իրեն, արտառոց վարքագիծ չուներ։

«Նախնական նիստի գործընթաց է տեղի ունենում, նիստն ավարտվեց, դուրս ենք եկել արդեն դատարանի դահլիճից, բարձրացանք, աստիճաններով, որ արդեն դուրս գանք, իրեն շատ ագրեսիվ էր պահում, ինչ-որ բառեր էր ասում՝ իրեն նույնականացնելով Նիկոլ Փաշինյանի հետ, կարծես ինքն էր վիրավորվում Նիկոլ Փաշինյանի փոխարեն։ Խոսելիս ասացի, որ եթե այդպես է, նկարեմ, որ ցույց տամ՝ ով է Նիկոլ Փաշինյանի փաստաբանը։ Այդ պահին, որ արդեն ուզում էի հեռախոսով նկարել, ձեռքիցս քաշեց հեռախոսս, վերցրեց, ձեռքս վնասվեց, հեռախոսս մի քանի րոպե պահեց իր մոտ, հետո տվեց կարգադրիչներից մեկին։ Ասացի՝ սպասիր, զանգում եմ ոստիկանություն, հաղորդում՝ ներկայացնեմ։ Չսպասեց, նստեց մեքենան և դիմեց փախուստի»,- երեկ տեղի ունեցած դեպքից մանրամասներ է հայտնել Զարուհի Փոստանջյանը՝ տեղեկացնելով նաև, որ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը հայտնել է, թե ինքն է պատրաստվում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ հանրային վայրում իր անձնական տվյալի իբրև հավաքագրման համար։ Փոստանջյանը հայտնել է, որ և՛ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, և՛ գրավոր բողոքով դիմել է Փաստաբանների պալատին՝ պահանջելով զրկել նրան արտոնագրից։ Փոստանջյանը կասկածում է, որ քրեական վարույթ նախաձեռնվի։

Տեղի ունեցած միջադեպի մասին այլ դիրքորոշում ունի մյուս կողմը՝ փաստաբան Արման Ներսիսյանը, որը ևս հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ բարձրացնելով Փոստանջյանին պատասխանատվության ենթարկելու հարցը։ Ներսիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ դեռևս նիստերի դահլիճում վիրավորական արտահայտություններ են հնչել իր վստահորդի՝ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին, իսկ ինքը, տեսնելով, որ այլ քաղաքացիներ ևս կան, խնդրել է լռել, սակայն Փոստանջյանն իբրև չի ենթարկվել իր հորդորներին, շարունակել է վիրավորական արտահայտություններ անել։ Ներսիսյանի խոսքով՝ երբ դուրս է եկել, որ հեռանա՝ Փոստանջյանն իրեն մեղադրել է, թե ինչու է պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, իսկ երբ ինքը հորդորել է իր նկատմամբ ներգործություն չունենալ, Փոստանջյանը հանել է հեռախոսը․ «Սկսել է ահաբեկել, թե նկարելու է՝ խայտառակելու»։

Փաստաբանը պնդել է, թե ինքը որևէ բռնություն չի գործադրել, պարզապես փորձել է ձեռքով ծածկել հեռախոսը, որ իրեն չլուսանկարեն։ Վնասվածք հասցնելու վերաբերյալ պնդումները, ըստ Ներսիսյանի, խեղաթյուրված են։

Փաստաբան Արման Ներսիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով, քանի որ,նրա խոսքով, իր նկատմամբ հոգեբանական ճնշում է գործադրվել։


Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

20:23

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային...

19:28

Գերաշնորհ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ

Գերաշնորհ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից,...

19:05

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացուն

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացած քարտով գնումներ կատարած...

18:49

Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով

Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած...

18:24

Չարիքի թիրախը մեր հոգևոր-քաղաքակրթական բովանդակությունն է. Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել

Չարիքի թիրախը մեր հոգևոր-քաղաքակրթական բովանդակությունն է. Բագրատ Սրբազանն ուղերձ է...

18:07

ՀՀ-ում ունենք 800 000 գրանցված աշխատող և 500 000 թոշակառու. թոշակների հարցին միայն մեկ լուծում կա՝ ավելացնել աշխատատեղերը. Կարապետյան

ՀՀ-ում ունենք 800 000 գրանցված աշխատող և 500 000 թոշակառու. թոշակների հարցին միայն մեկ լուծում...

15:29

Ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել. Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել

Ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել. Մասյացոտնի թեմը հայտարարություն է...

15:04

Առաջիկայում կհայտնենք, թե ում հետ ենք պատրաստ կոալիցիա կազմել. Կարապետյան

Առաջիկայում կհայտնենք, թե ում հետ ենք պատրաստ կոալիցիա կազմել....

14:35

2026-ի ընթացքում զգալիորեն կակտիվանան «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները. Զեկույց

2026-ի ընթացքում զգալիորեն կակտիվանան «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային...

14:14

ՔԿ աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ, ֆիլոկարտիստ, ֆիլումենիստ ու ֆալերիստ եմ. Դեմոյան

ՔԿ աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ, ֆիլոկարտիստ,...

13:06

Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու են 0 տոկոս. Նարեկ Կարապետյան

Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու են 0 տոկոս. Նարեկ...

12:33

Հունվարի 20-ին դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել

Հունվարի 20-ին դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝...

12:09

ՊՆ-ից հերքում են

ՊՆ-ից հերքում են

11:14

Փաշինյանն ընդունել է Թրամփի առաջարկը

Փաշինյանն ընդունել է Թրամփի առաջարկը

10:48

Եվրամիության առաջնորդները արտակարգ հանդիպում կանցկացնեն

Եվրամիության առաջնորդները արտակարգ հանդիպում...

10:28

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

17:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33