Այս տարվա՝ 14-րդ Հայկական Ամառային Փառատոնը Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ հունիցի 16-ին, Լոնդոնում։ Այն Միացյալ Թագավորության հայ համայնքը համախմբող ամենանշանակալի իրադարձությունն է։ Կազմակերպված հայ եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հովանու ներքո գործող «Armenian Church Trust» կողմից, ընտանեկան այս միջոցառումը համախմբել էր հյուրեր Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Շվեյցարիայից և ամբողջ Մեծ Բրիտանիայից՝ առաջարկելով. օր՝ հագեցած աշխույժ ժամանցով, մշակութային ներկայացումներով և համայնքային ոգով:
Պաշտոնական միջոցառումը մեկնարկեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի սրտաբուխ շնորհակալական խոսքով: Ներկա էին նաև Ղպտի Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Անգելոսը և Քոմոմնների պալատի անդամ Ռուպա Հակը լեյբորիստական կուսակցությունից, նրանց խոսքով ավելի ընդգծելով միասնության և համայնքի ոգին:
Փառատոնի բացման զուգահեռ նորաստեղծ առաջնորդարանի հովանու ներքո գործող «Նորահրաշ» պատանեկան երգչախումբը՝ տաղանդավոր օպերային սոպրանո Հասմիկ Հարությունյանի գլխավորությամբ, կատարեց գեղեցիկ ժողովրդական և հոգևոր երաժշտություն, որին հաջորդեցից տարբեր ժամանցային միջոցառումներ, այդ թվում՝ ժամանակակից ինտերակտիվ տիկնիկային թատրոն, «Հեքիաթներ», մանկական զվարճանքի տոնավաճառներ և հրավիրյալ երգիչներ Հակոբ Հակոբյանը և Արմեն Հովհաննիսյանը: Տեղացի տաղանդները փայլեցին նաև «Ախթամար» հայկական կատարողական խմբի կատարումներով: GMP երիտասարդական պարային խումբը՝ Մարիա Պետրուսյանի գլխավորությամբ, հանդես եկավ իր գեղեցիկ կատարումներով:
Բեմում հնչեցին նաև լոնդոնաբնակ Արցախցի արտիստների՝ երգչուհի Լաուրա Ավետիսյանի և երաժիշտ Ռոբերտ Մելքումյանի կատարումները։
Փառատոնը զգալի աջակցություն ստացավ երիտասարդ կամավորների կողմից՝ ցուցադրելով սերունդների միջև գեղեցիկ համագործակցություն: Փառատոնի խոհարարական առաջարկները ներառում էին տեղում կամավորների կողմից պատրաստված խորոված, լահմաջո, աղցաններ և քաղցրեղեն: Հայակական կազմակերպություններն ու անգլիայում գործող հայկական բիզնեսները տաղավարներում ներևկայացնում էին իրենց արտադրանքները։ Ի լրումն համայնքի բազմաթիվ կամավորների, փառատոնն աջակցություն ստացավ տարբեր կազմակերպություններից, այդ թվում՝ Լոնդոնի Սուրբ Սարգիս և Սուրբ Եղիշե ծխերից, Դուբլինի հայկական ծխից, NYRAFF-ից, AGBU London-ից, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամից, Հայ օգնության միությունից, Bar du-ից եւ բազմաթիվ այլ կազմակերպություններից:
18:25
18:02
11:05
10:28
10:03
00:00
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03