Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևանում ժենգյալով հաց պատրաստեց արցախցի կանանց հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաուերը Հայաստան այցի շրջանակում այցելեց Արցախից Հայաստան տեղափոխված սննդի օբյեկտ՝ «Թեյսթ օֆ Արցախ», որը աջակցություն է ստացել ԱՄՆ ՄԶԳ-ից: Արցախցի կանայք նրան ծանոթացրին ժենգյալով հացի պատրաստմանը, ներկայացրին, որ միջուկը պատրաստում են 13 տեսակի կանաչիներից, ինչը զարմացրեց Փաուերին: Ապա Փաուերն անձամբ պատրաստեց արցախյան ավանդական ժենգյալով հացը: «Թեյսթ օֆ Արցախ»-ը ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Շուրջ 3 տարի է, ինչ տեղափոխվել են Երևան: Այս պահին ընկերության ավելի քան 10 աշխատակիցների մեծ մասը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք են: «Մեր արտադրանքն արցախյան ավանդական ժենգյալով հացն է: Ներկա պահին ունենք շուրջ 12 տեսակի ժենգյալով հաց»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Թեյսթ օֆ Արցախ»-ի հիմնադիր տնօրեն Միհրան Բաղդասարյանը՝ հավելելով, որ շատ ուրախ են, մեծ պատիվ է հյուրընկալել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարին: Ի դեպ, ԱՄՆ ՄԶԳ-ն ընկերությանը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել: Համագործակցությունը սկսել են նախորդ տարվա հոկտեմբերից: Բաղդասարյանի խոսքով՝ ցուցաբերած աջակցությունը ընկերության առաջընթացի համար մեծ արդյունք է տվել, թույլ է տվել նաև ավելացնել աշխատատեղերը: Սամանթա Փաուերը ժենգյալով հաց պատրաստելուց հետո հանդիպեց ու զրուցեց ԼՂ-ից տեղահանված անձանց հետ:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47