Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) 2024 թվականին Հայաստանի տնտեսության 6,3 տոկոս աճ է կանխատեսում, այս մասին ասվում է 2024 թվականի ամառվա համար ԿԶԵՀ տարածաշրջանային տնտեսական հետազոտության մեջ: Վերլուծության մեջ նշվում է, որ չնայած 2024 թվականի առաջին եռամսյակում արձանագրված բարձր տնտեսական աճին, 2024 թվականի ՀՆԱ-ի կանխատեսումը անփոփոխ է մնացել կառուցվածքային զգալի փոփոխությունների պատճառով։ Աճի հիմնական շարժիչները զգալիորեն դանդաղել են, բացառությամբ զուտ արտահանման (ոսկու վերաարտահանում)։ Մասնավորապես, ԿԶԵՀ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ոսկերչական իրերի արտադրությունն աճել է 12 անգամ, և դա ապահովել է ՀՆԱ-ի լրացուցիչ 3% աճ (9,2%-ից): Ըստ ԿԶԵՀ-ի փորձագետների վերլուծությունների՝ աճի շարժիչ ուժ կմնա սպառողական և ներդրումային պահանջարկը: Սպառողական պահանջարկը կպահպանվի սպառողական վարկավորման և աշխատավարձերի շարունակական աճի շնորհիվ: Ընդ որում, իրական աշխատավարձի աճի տեմպը փոքր-ինչ կդանդաղի։ Ներդրումային պահանջարկի բարձրացումը պայմանավորված կլինի պետական ներդրումների և բնակարանաշինության հետագա աճով։ Միջնաժամկետ ժամանակահատվածում տնտեսական աճի տեմպերը կհամապատասխանեն պոտենցիալ մակարդակին և 2025-2026 թվականներին կկազմեն մոտ 5,6 տոկոս, կարծում են հիմնադրամի վերլուծաբանները։ Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկը (նախկինում դրա կառուցվածքում էր նաև ԿԶԵՀ-ը- խմբ.) կանխատեսել էր, որ Հայաստանում տնտեսական աճը 2024 թվականի արդյունքներով կարող է կազմել 7,5 տոկոս։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56