Ավարտվել է «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարն անցկացվում էր 9 վարկանիշային և տարիքային խմբերով, որոնցից 6-ում հայ շախմատիստները դարձել են հաղթողներ: Ներկայացնում ենք բոլոր մրցանակակիրներին Ա խմբում հաղթող դարձավ միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: Նույնքան միավոր են վաստակել նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը և Հրայր Սիմոնյանը՝ համապատասխանաբար զբաղեցնելով հորիզոնական 2-րդ և 4-րդ հորիզոնականները։ Ա խմբում մրցանակակիրների շարքում է նաև գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, ով 6 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Ա խմբում աղջիկների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, իսկ 2-րդ հորիզոնականը՝ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը: Բ խմբում հաղթող դաձավ Մենուա Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Բ խմբում մրցանակակիրների շարքում է նաև Արարատ Ստեփանյանը, ով 6.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Բ խմբում աղջիկների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Վերոնիկա Խաչատրյանը, իսկ 2-րդ հորիզոնականը՝ Մելինե Հարությունյանը: Բ խմբում մինչև 16 տարեկան պատանիների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Դավիթ Բաղդասարյանը, իսկ մինչև 14 տարեկան պատանիների պայքարում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Նարեկ Մկրտչյանը: Գ խմբում հաղթող դաձավ Արայիկ Յավրյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Գ խմբում մրցանակակիրների շարքում է նաև Սարգիս Արտակի Մանուկյանը, ով 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Գ խմբում աղջիկների պայքարում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վիկտորյա Շառաջյանը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Նատալի Քեշիշյանը: Մինչև 12 տարեկան պատանիների խմբում հաղթող դարձավ Գոռ Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Մինչև 12 տարեկան պատանիների խմբում մրցանակակիրների շարքում է նաև Արմեն Հարությունյանը, ով 7 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում հաղթող դարձավ Անգելինա Միրաքյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև Նատալի Աֆիյանը, ով լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ 3-րդ հորիզոանկանում է Արաքս Ավետիսյանը, իսկ 4-րդ՝ Սինգ Լիդա Ծիենը: Մինչև 10 տարեկան պատանիների խմբում հաղթող դարձավ Միքայել Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր:
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01