«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրերս տարածված տեղեկությունը, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», արգելք է սահմանել Հայաստանից Ռուսաստան արտահանվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների վրա, արագորեն լայն քննարկման առարկա դարձավ: Հատկանշական է, որ ծավալված քննարկման առանցքում, այսպես ասած, «քաղաքական բաղադրիչն էր»՝ տարբեր ձևակերպումներով, մի կողմից՝ թե՝ «Ռուսաստանը պատժում է Փաշինյանի կառավարությանը», մյուս կողմից՝ թե՝ «տեսեք, թե Ռուսաստանն ինչ է անում», և այդպես շարունակ: Ոչ պակաս հատկանշական ու նաև ցավալի է, որ թեման քննարկողներից մեծ մասի ուշադրությունից դուրս մնացին այդ մտահոգիչ տեղեկատվության բուն բովանդակությունն ու արծարծված փաստական ու էական հանգամանքները: Այդ հանգամանքները հստակ արտացոլված են «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կարամզինի պաշտոնական գրության մեջ, որը հասցեագրված է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանին: Ի՞նչ է նշված ռուս պաշտոնյայի այդ գրության մեջ: Առաջինը. Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մեջ (լոլիկ, խնձոր) կրկին հայտնաբերվել է սահմանված չափերը գերազանցող պեստիցիդների մնացորդային պարունակություն: Երկրորդ՝ տեղեկանում ենք, որ դա միայն այս տարվա ապրիլ-հունիս ամիսների ընթացքում «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայտնաբերված 8-րդ դեպքն է: Երրորդ՝ տեղեկանում ենք, որ «Ռոսսելխոզնադզորը» դեռևս հունիսի սկզբին (հունիսի 5-ին) մեկ այլ պաշտոնական նամակով հայտնել է հայտնաբերած խախտումների մասին՝ խնդրելով նաև տեղեկություններ տրամադրել ձեռնարկված միջոցների, դեպքերի հետաքննության ու դրանց արդյունքների մասին: Սակայն, ինչպես փաստվում է հրապարակված վերջին գրության մեջ, ոչ մի նման «միջոցառումներ» հայկական կողմը, ի դեմս ՍԱՏՄ-ի, չի ձեռնարկել կամ առնվազն դրանց մասին ոչինչ չի հայտնել Ռուսաստանի գործընկերներին (ՍԱՏՄ-ն միայն երեկ հայտարարություն տարածեց, թե՝ «այս պահին գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»): Այստեղ հիմնական հարցերը հետևյալն են. ի՞նչ են արել Հայաստանի պատկան մարմինները՝ պարզելու համար, թե ինչու է պեստիցիդների պարունակության աստիճանը բարձր (ՍԱՏՄ լղոզված պարզաբանումը ոչինչ չի փոխում), ինչո՞ւ իրենց գործողությունների մասին ոչինչ չեն հայտնել ռուսական կողմին, որպեսզի տնտեսվարողները այսօր արգելքի փաստի առաջ չկանգնեին: Մյուս կողմից՝ նույն գյուղմթերքն իրացվում է նաև Հայաստանի ներքին շուկայում: Ստացվում է, որ պեստիցիդների մնացորդային պարունակությունը շարունակաբար բարձր է, այդ «մթերքն» ուտում ենք մենք, մեր երեխաները, այսինքն՝ մենք ենք թունավորվում պեստիցիդախեղդ «գյուղմթերքով»: Ու թունավորվում ենք ոչ մեկ տարի: Ըստ էության, ինչպես մասնագետներն են շեշտում, այս ամենը վկայում է հանցավոր անգործության մասին՝ թե՛ տնտեսվարողների հետ չաշխատելու, դրա հետևանքով՝ երկրի տնտեսությանը լուրջ վնաս հասցնելու առումով, թե՛ բնակչության առողջության ու սննդի անվտանգությունը չապահովելու, թե՛ Ռուսաստանի գործընկերների հետ նորմալ չաշխատելու առումներով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:45
18:21
17:56
17:56
17:44
17:42
17:32
17:16
17:02
16:55
16:33
16:15
15:12
11:07
10:36
10:06
09:47
09:33
08:09
16:33
17:16 20.10.25
09:47 20.10.25
10:36 20.10.25
17:56 20.10.25
10:06 20.10.25
17:42 20.10.25
16:33 20.10.25
17:56 20.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35