Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում լրացում կատարեց իր որոշումներից մեկում, որով ԱԱԾ-ից առանձնացված ՀՀ պետական պահպանության ծառայության հաստիքային գաղտնի աշխատողների ծառայության ժամանակահատվածն արտոնյալ հաշվարկով կմտնի ծառայության ընդհանուր ստաժի մեջ: Հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության որոշմամբ սահմանված են օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ընդհանուր ստաժի հաշվարկման կարգն ու պայմանները։ Համաձայն Որոշման հավելվածի 1-ին կետի՝ ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային, մաքսային մարմինների և քրեակատարողական ծառայությունում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ կատարելու, ինչպես նաև հաստիքային գաղտնի աշխատողների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածն արտոնյալ հաշվարկով մտնում է օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ: Որոշումն ընդունելու պահին գործող կարգավորումների համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը գործել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կազմում՝ գրասենյակի կարգավիճակով, ուստի քննարկվող Որոշման դրույթները հավասարապես տարածվել են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն գրասենյակում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ։ 2023-ին ԱԱԾ-ից առանձնացման եղանակով ստեղծվել է ՀՀ պետական պահպանության ծառայությունը եւ ՊՊԾ ծառայողները դուրս են մնացել քննարկվող այդ որոշման կարգավորման շրջանակներից: Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ՊՊԾ-ում համապատասխան պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց հաստիքային գաղտնի աշխատողների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածն արտոնյալ հաշվարկով կներառվի օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47