Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանը դարձել է Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) ծրագրով անցկացվող պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նրան ուղեկցել է մարզիչ Ռիմա Բեգոյանը: Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում ավարտված խաղերում ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը 16 թիմերի մրցապայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Թիմի կազմում հանդես են եկել Ասյա Պողոսյանը, Ռիմա Խլղաթյանը և Մանե Ղազարյանը։ Թիմի մարզիչն է ՀՀ սեղանի թենիսի ազգային հավաքականի մարզիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Մեսրոպ Ղուկասյանը։ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ թենիսիստները հանդես են բերել մարզական բարձր պատրաստականություն, կամային որակներ և պայքարել են մինչև վերջ։ Ենթախմբում, որում ընդգրկված էին Մեծ Բրիտանիայի Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցը, Թուրքիայի Ս․ Դեմիրելի համալսարանը և Ալբանիայի համալսարանը, մեր հավաքականը երեք հաղթանակ է տարել, իսկ քառորդ եզրափակչում պարտվել է մրցաշարի ապագա չեմպիոնին՝ Զագրեբի համալսարանի թիմին։ Անհատական պայքարում և զուգախաղում մեր աղջիկները սահմանափակվել են մեկական հաղթանակով։ Ավելի վաղ ՀՖԿՍՊԻ ուսանող Դավիթ Թորոսյանը բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) թաեքվոնդոյի մրցումներում: Թորոսյանը, հաղթելով պորտուգալացի և անգլիացի մարզիկներին, կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին: ՀՖԿՍՊԻ շախմատի թիմը ևս դարձել էր խաղերի բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը՝ որպես համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի անդամ, նշանակվել էր ֆուտզալի մրցումների ղեկավար: Եվրոպական համալսարանական խաղերին մասնակցել է 36 երկրի շուրջ 5000 պատվիրակ: Մրցաշարն անցկացվել է 20 մարզաձևից:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55