Օգոստոսի 3-ից 4-ը Դիլիջանում` Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում տեղի կունենա DILIJAN
WINE FEST 2024 փառատոնը, որը կազմակերպվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:
Գինու փառատոնը Դիլիջանում անցկացվում է արդեն երրորդ տարին`ընդլայնելով մասնակիցների ցանկը։

«Այս անգամ մեր փառատոնի համար ռեկորդային թվով հայկական բրենդներ ենք հավաքել։ 40-ից ավելի
գինեգործարաններ և ռեստորաններ հյուրերին կզարմացնեն նոր համերով: Վերջին տարիներին Հայաստանում
գինեգործության մշակույթը սրընթաց զարգանում է՝ ավելի ու ավելի մեծ ուշադրություն գրավելով տեղական
բարձրորակ գինիների և խաղողի յուրահատուկ սորտերի վրա։ Մեր թիմը ուրախ է լինել այս գործընթացի մի
մասը և նպաստել դրա առաջմղմանը»,- ասում է TimeTo-ի փառատոնների գծով տնօրեն Ռոման Օրլենկոն:
«Գինու զբոսաշրջությունը Հայաստանի զբոսաշրջային շուկայի առաջնային ուղղություններից է՝ շնորհիվ մեր
երկրի գինեգործական հարուստ պատմության և մշակույթի։ Տավուշի մարզը մեր 5 գինեգործական մարզերից
մեկն է, և ողջունելի է, որ այս մարզում ևս կազմակերպվում է գինու փառատոն, որին հնարավորություն ունեն
մասնակցելու թե՛ Հայ գինեսերները, թե՛ արտերկրից ժամանած մեր հյուրերը։ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն
աջակցում է այս նախաձեռնությանը, որը նպաստում է ոչ միայն արժեքների պահպանմանը և արժևորմանը,
այլև համայնքներում զբոսաշրջության և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը»,- ասում է ՀՀ ԷՆ
Զբոսաշրջության Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը։
Հյուրերին սպասում է գինու տոնավաճառ, համտեսներ, գինով նկարչություն և ավանդական խաղողի տրորման
արարողություն: Փառատոնի կազմակերպիչները ակնկալում են ավելի քան 5000 հյուրեր: Այս տարի փառատոնի
երաժշտական ծրագրի գլխավոր խումբը The Reincarnation Orchestra-ն է։
Երկու թեմատիկ բեմերում կհնչի ջազ, ինչպես նաև սիրված կատարողների դիջեյ-սեթեր: Dilijan Wine
Fest-ում առաջին անգամ ելույթ կունենան հայ դասականների ժամանակակից մշակումներով հայտնի
gorgeouz beats-ը: DJ բեմում կհայտնվեն նաեւ ALEN HERTZ-ը (TERIAKI-ն) ու DJ TOX-ը։
Ջազային բեմում հանդես կգան երաժիշտներ Դեյվ Գեոդակյանը, ինչպես նաև Սոնա Գյուլխասյանը և Ռաֆայել
Պետրոսյան տրիոն։
Փառատոնի տարածքում նախատեսված է նաև ընտանեկան հանգստի գոտի, խաղեր և զվարճություններ
երեխաների համար։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:46 24.10.25
10:33 25.10.25
09:01 24.10.25
10:32 24.10.25
09:46 24.10.25
12:05 24.10.25
11:38 25.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01