SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ փամփուշտով համրիչ (թզբեհ) պատրաստելու ժամանակ տեղի ունեցած պայթունի հետևանքով «Ձախ դաստակի 3-րդ մատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Ջ․ Մ․-ն է։ Պարզվել է նաև, որ հուլիսի 31-ին` ժամը 19։00-ի սահմաններում, Սևան քաղաքի 3-րդ միկրոթաղամասում գտնվող ֆուտբոլի խաղահրապարակից երեխան գտել է թելով իրար ամրացված թվով երկու հատ փամփուշ և պահել իր մոտ: Օգոստոսի 2-ին` ժամը 13։30-ի սահմաններում, Սևան քաղաքի Ս. Սևանեցու 17/57 հասցեում գտնվող իր պապիկի կոշիկի արհեստանոցում, որտեղ ինքը եղել է միայնակ, փամփուշտները առանձնացրել է թելից ու փամփուշտներից մեկը ամրացրել է սեղանի մամլիչին, սղոցով կտրել փամփուշտի հետնամասը, որի ժամանակ տեղի է ունեցել պայթուն, ինչի հետևանքով նա ստացել է վերոնշված մարմնական վնասվածքը: Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։ Աղբյուրի տեղեկություններով` երեխան սովորում է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44