Ս. թ. նոյեմբերի 8-ին Մարտիրոս Սարյանի հիմնանորոգված տուն-թանգարանն իր դռներն է բացել այցելուների առջև: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Թանգարանի առաջին այցելուներից էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, պետական պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ և բարձրաստիճան հյուրեր:
ՀՀ նախագահը թանգարանի ղեկավարության ու հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում, ծանոթացել իր նախորդ այցի ժամանակ մշակութային այս օջախի հիմնանորոգման ուղղությամբ տված հանձնարարականի կատարման արդյունքներին, զրուցել թանգարանի աշխատակիցների հետ:
«Հեքիաթն այսօր դարձավ իրականություն: Թանգարանի 50-ամյակի շեմին մենք ստացանք մի բացառիկ նվեր Հայաստանի կառավարությունից ու նախագահից: Դա Սարյանի թանգարանի արդիականացված շենքն է, որն ունի բոլոր այն հարմարությունները, որոնց մասին երազում էինք, և թվում էին անիրական»,- իր խոսքում նշել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը:
Շրջայցից հետո, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է. «Այստեղ մեծ աշխատանք է կատարվել: Կարևորվել է նաև տնտեսական բաղադրիչը: Թանգարանում կգործի սրճարան, որը կդառնա կարևոր հանգույցներից մեկը: Տնտեսական բաղադրիչի աշխուժացմամբ մենք փորձելու ենք ակտիվացնել հասարակության, մասնավորապես, երիտասարդների ու դպրոցականների հոսքը դեպի թանգարան: Մինչև տարեվերջ կգործեն աուդիո վիզուալ և վիրտուալ գիդերը, որոնք նախատեսված են հեռախոսների համար: Այցելուները հնարավորություն կունենան կարդալու և լսելու ինը լեզուներով: Առցանց տոմսեր գնելու հնարավորութնուն կունենան ինչպես Սարյանի, այնպես էլ մեր բոլոր թանգարանների և համերգասրահների այցելուները: Նորագույն տեխնոլոգիաները, կարծում եմ, կգրավեն այցելուներին»:
Նշենք, որ հիմնանորոգման ծրագրի շրջանակում ամրացվել են շենքի հիմքերը, կրող պատերը, ինչպես նաև կառուցվել են միջոցառումների համար նախատեսված առանձին դահլիճով լրացուցիչ 4-րդ հարկը, իսկ նախկին բաց պատշգամբը վերածվել է գրադարանի: Փոխվել են ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի սնուցման համակարգերը, ստեղծվել են հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների մուտքը և ներսում նրանց տեղաշարժն ապահովող հնարավորություններ: Շենքը վերազինվել է նաև տեխնիկապես: Տուն-թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին, ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները թանգարանի այցելուների որակյալ սպասարկման, գիտական և կրթական ծրագրերի իրականացման համար:
Թանգարանի վերանորոգման և վերազինման նպատակով պետական միջոցներից տրամադրվել է շուրջ 460 միլիոն դրամ, ևս 55.5 միլիոն դրամ տրամադրվել է արտաբյուջետային միջոցներից:
2013 թվականի մայիսին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2016 թվականի նոյեմբերին:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55