«Հրապարակ» թերթը գրում է.
«Հուլիսին գրել էինք, որ Փաշինյանը կարող է «անառակ որդու պես վերադառնալ մայր Ռուսիայի գիրկը»։ Նա նեղ «կռուգում» ասել էր, որ աշնանը կարող են անակնկալներ լինել: Այդ օրերին մեզ քննադատողները, թե «Հրապարակը» վատ երազ է տեսել, այսօր իրենք են գրում, որ հետքայլ է արվում։ Առաջին ծիծեռնակն օգոստոսի 31-ի ասուլիսում ՌԴ-ին ուղղված ռեւերանսն էր, իսկ երեկ իմացանք, որ Հայաստանը մասնակցելու է ԲՌԻԿՍ-ի եւ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովներին։ ԲՌԻԿՍ-ի ժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ին` Կազանում։ Ոմանք կապ են տեսնում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության փոփոխության եւ օգոստոսի 23-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի միջեւ, որը կայացավ վերջինիս՝ Բաքու այցից 4 օր անց: Դրանից 4 օր անց Պուտինը խոսեց նաեւ Ալիեւի հետ, իսկ 1 օր անց ստորագրվեց սահմանազատման կանոնակարգը, որը ձգվում էր 2 ամիս: Ըստ որոշ աղբյուրների՝ Պուտինն ասել է Փաշինյանին, որ ինքն Ալիեւին հորդորել է թուլացնել ճնշումը ՀՀ-ի վրա: Թերեւս նաեւ դա է պատճառը, որ ԱՊՀ, ՀԱՊԿ ռուսական հարթակները բոյկոտող Փաշինյանը որոշել է մասնակցել։ Զախարովան էլ երեկ հայտարարել է, թե ակնկալում են, որ Երեւանը կվերսկսի լիարժեք մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:48
13:24
13:05
12:52
12:38
12:23
12:09
11:55
11:44
11:15
10:48
10:35
10:17
10:01
09:45
09:36
09:29
09:14
09:02
22:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18