«Գթության ոսկե շղթա» ֆիլմի հաղթաշարի մեկնարկն արդեն տրված է:
«Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերության հեղինակային՝ «Երախտագիտության քարտեզ» կինոնախագծի երրորդ՝ «Գթության ոսկե շղթա» ֆիլմը թեկուզ ընդամենը մեկ ու կես ամիս է ինչ ավարտված է, բայց արդեն կայացել է նրա համաշխարհային պրեմիերան, Սիդնեյի Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնում: Ֆիլմը միարժամանակ սկսել է ներկայանալ բազմաթիվ միջազգային կինոփառատոնների և ներկա դրության արդեն հասցրել է ստանալ քառասուն մրցանակ: Այսպիսի մեկնարկը, կարծես նման է իր նախորդ՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի, որը երկու տարվա ընթացքում մասնակցելով շուրջ 100 միջազգային կինոփառատոնների, արժանացավ աննախադեպ քանակի՝ 135 մրցանակների: Ֆիլմի հայստանյան պրեմիերան տեղի կունենա շուտով՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին Երևանի կինոյի տան մեծ դահլիճում: Ֆիլմի մասին հակիրճ. Նախագծի նախորդ ֆիլմերը, որոնք պատմում էին եվրոպական և ամերիկյան մարդասիրական առաքելության մասին, Հայոց ցեղասպանության ժամանակ, այս ֆիլմը ներկայացնում է ամենասակավ լուսաբանված, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ցուցաբերած մարդասիրական օգնության մասին, որոնց շնորհիվ ցեղասպանությունից փրկվեցին և վերապրեցին հազարավոր հայեր, ասորիներ և հույներ: Ֆիլմը պատմում է հոլիվուդյան հայտնի դերասան՝ Վերնոն Ուելսը: Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են ավստրալիայում և Նոր Զելանդիայում ճանաչված պատմաբաններ և անկախ հետազոտողներ: Նկարահանումները տեղի են ունեցել Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Լիբանանում և Հայաստանում: Ֆիլմի պրոդյուսեր և մտահղացման հեղինակ՝ Մանվել Սարիբեկյան, սցենարի հեղինակներ՝ Ջեյմս Ռոբինս, Նոր Զելանդիա, Վալերի Գասպարյան, ռեժիսոր՝ Արման Չիլինգարյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, կոմպոզիտոր՝ Արտաշես Քարթալյան, մոնտաժի ռեժիսոր՝ Տիգրան Բաղինյան։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55