«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ Հակակոռուպցին կոմիտեում, դատավոր Դոլմազյանի դիմումի հիման վրա, քննվում է քրեական վարույթ, որի շրջանակներում որպես վկա ներգրավված է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Այս մասին երեկ «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է Թ. Թովմասյանը: Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պատժել պատգամավոր Թովմասյանին, որ վերջինս հրապարակային հայտնել է, թե Արմեն Աշոտյանի կալանքը քաղաքական հրահանգի արդյունք է եւ դիմել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ ուշադրություն հրավիրելով խախտվող իրավունքների վրա: Դատավոր Դոլմազյանը պատգամավորի գործունեությունը համարել է իբրեւ միջամտություն իր եւ արդարադատության գործունեությանը ու պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել պատգամավորին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա ապրիլի 19-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, ապա այն տեղափոխվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննությունը շարունակելու: Թագուհի Թովմասյանը եթերում ասաց, «Ես այդ հրապարակումով հայտնել եմ իմ անձնական տեսակետը՝ հիմնված բացառապես ազատ խոսքի իրավունքի վրա, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով: Արտահայտված մտքերը որևէ կերպ չեն գերազանցում խոսքի ազատության սահմանները և օբյեկտիվ դիտորդի մոտ չեն կարող տպավորություն ստեղծել, որ ուղղված են դատական գործընթացի միջամտությանը»: Պատգամավորն ասաց, որ որպես ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, շարունակում է զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ, եւ որպես պատգամավոր առաջնորդվում է իր խղճով և համոզմունքով: «Օրինակ՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին ես հանրայնացրել եմ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարի Պեյչինովիչ Բուրիչին հասցեագրված իմ հերթական նամակի պատասխանը` նույն Արմեն Աշոտյանի գործի վերաբերյալ: Սակայն այդ հրապարակումից առաջ եւ հետո դատավոր Վ. Դոլմազյանը որեւէ դիմում չի ներկայացրել իրավապահներին եւ չի պնդել, թե փորձել եմ ազդել իր կամ արդարադատության վրա» – մանրամասնեց պատգամավորը: Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ քաղաքական հետապնդումների շարքը շարունակվում է, եւ իշխանության «սրտի» դատավոր Դոլմազյաի դիմումի հիման վրա՝ քաղաքական հետապնդում է հարուցվել ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34