Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) աջակցությամբ՝ սեպտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում էր ՀՀ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, հայտնում են ՆԳ նախարարությունից։
Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ծրագրերի պատասխանատու Կարինե Քեշաբյանը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկ Հերմինե Մուրադյանը, Լոռու մարզի գումարտակի պարեկ Հեղինե Լոռյանը, Քննչական կոմիտեի Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը և Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ Արմինե Գևորգյանը:
Պատվիրակությունը մասնակցել է Կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին, որն աշխարհի կին ոստիկանների և քրեական արդարադատության այլ ոլորտների կին ներկայացուցիչների ամենամեծ հավաքն է։
Թեմատիկ զեկույցներով հանդես են եկել անվանի դասախոսներ, անցկացվել են քննարկումներ և սեմինարներ՝ միտված կանանց դերի բարձրացմանը, ոստիկանությունում կանանց ներգրավվածության և առաջնորդության խթանմանը։
ՀՀ պատվիրակությունը հնարավորություն է ունեցել իրականացնելու փորձի փոխանակում, ծանոթանալու տարբեր երկրներում կանանց ներգրավվածությանն առնչվող խնդիրներին, մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը միտված միջազգային փորձին:
Համաժողովին մասնակցել են 74 երկրների շուրջ 850 ներկայացուցիչներ:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47