«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 4-ից 7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա WCIT2024, իսկ «Մերիդիան էքսպո» կենտրոնում՝ DigiTec ցուցահանդեսը՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով։ Ինչպես նշում են կազմակերպիչները, Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին: «Փաստ» թերթը տեղեկացավ, որ այս երկու նշանակալի միջոցառումների գլխավոր տեխնոլոգիական գործընկերոջ դերը ստանձնել է Team Telecom Armenia-ն: Երեկ WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կնքեցին համագործակցության հուշագիր՝ ևս մեկ անգամ ընդգծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական կարևորությունը։ Լինելով տեխնոլոգիական առաջատար ընկերություն, որը մշտապես հետևում է աշխարհում տեղի ունեցող թվային փոփոխություններին` Team Telecom Armenia-ն խրախուսում է երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը և նպատակ ունի նպաստել հաջորդ սերնդի առաջնորդների ձևավորմանը: «Պատահական չէ, որ Team-ը ստեղծելիս մեզ համար առաջնահերթ աջակցության ուղղություններ ենք ընտրել կրթությունը, գիտությունը և տեխնոլոգիաները։ Ընդամենը մի քանի շաբաթից կմեկնարկեն երկու խոշորամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումներ, որոնցից մեկը մեր երկիրն է ներկայացնում տեխնոլոգիական աշխարհի քարտեզում, իսկ մյուսը՝ համաշխարհային փորձն է բերում այստեղ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ն ևս մեկ անգամ դարձավ այս տեխնոլոգիական տոնի կարևոր մասը»,մեջբերում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, կարևորելով ԱՏՁՄ ռազմավարական անդամ Team Telecom Armenia-ի հետ այս միջոցառումների շրջանակում գործակցությունը, նշեց, որ ընկերությունն առանցքային դեր է ունեցել միության բոլոր հավակնոտ ծրագրերի հաջողության մեջ։ Նրա խոսքով, WCIT2024-ից ու DigiTec Expo 2024-ից սպասելիքներն այս տարի է՛լ ավելի մեծ են։ Ի դեպ, միջոցառումների օրերին Team Telecom Armenia-ն WCIT-ի ու DigiTec-ի այցելուներին ու մասնակիցներին կապահովի ոչ միայն ինտերնետային, այլ նաև տրանսպորտային կապով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:45
18:21
17:56
17:56
17:44
17:42
17:32
17:16
17:02
16:55
16:33
16:15
15:12
11:07
10:36
10:06
09:47
09:33
08:09
16:33
17:16 20.10.25
09:47 20.10.25
10:36 20.10.25
17:56 20.10.25
10:06 20.10.25
17:42 20.10.25
16:33 20.10.25
17:56 20.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35